Նեյմարն՝ իրեն սուլող երկրպագուներին․ 3 տարի էլ կմնամ ՊՍԺ-ում
Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպման ժամանակ ՊՍԺ-ի երկրպագուները դարձյալ սուլել են փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 1։1 հաշվով էր խաղացել «Լանսի» հետ եւ 10-րդ անգամ դարձել Ֆրանսիայի չեմպիոն։
«Իմ պայմանագրի ավարտին ՊՍԺ-ի հետ դեռ երեք տարի կա։ Ես 3 տարի էլ կմնամ այստեղ, նույնիսկ, եթե շարունակեն պարբերաբար սուլել ինձ։ Ավելի լավ է դադարեցնեն, օդը չի հերիքի»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Նեյմարը 2017-ին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որը նրա համար վճարել է 222 միլիոն եվրո։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 19 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ