Գվարդիոլա․ Բոլորի ճանաչմանն արժանանալու համար պետք է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ բոլորի ճանաչմանն արժանանալու համար պետք է նվաճել նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթը, որը մանչեսթերյան ակումբը դեռ չունի։
«Աշխարհում բոլորի ճանաչմանն արժանանալու համար պետք է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Կկարողանա՞նք։ ես չգիտեմ։
Մինչեւ հիմա մեր արածը երջանկացնում է ինձ։ Մենք բազմիցս գերիշխել ենք մրցակիցների նկատմամբ։ Կհամաձայնեք, որ 5 մրցաշրջանը շատ է։ Այս ընթացքում մենք միշտ պայքարել ենք տիտղոսների համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
51-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նա 2016թ․ հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի լիգայի քառակի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։
Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 10-ին կընդունի «Լիվերպուլին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։
30 խաղից հետո առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 73, երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը»՝ 72 միավոր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ