Մբապե․ Ափսոս, որ փոխըմբռնումը Նեյմարի եւ Մեսիի հետ միայն հիմա հայտնվեց
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում «Կլերմոնի» նկատմամբ 6։1 հաշվով հաղթանակից հետո խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ խաղի մասին։ Մբապեն ու Նեյմարը «Կլերմոնին» խփել էին երեքական գոլ, Մեսին կատարել էր երեք գոլային փոխանցում։
«Մենք երջանիկ ենք, ստացանք մեծ հաճույք, մինչեւ 10-րդ չեմպիոնական տիտղոսը քիչ է մնացել։
Ափսոս, որ փոխըմբռնումը Նեյմարի եւ Մեսիի հետ միայն հիմա հայտնվեց, բայց ուշացման համար կային շատ պատճառներ եւ հանգամանքներ։
Այսպիսին է կյանքը։ Երբեմն հաղթում ես, երբեմն պարտվում ես, բայց պետք է շարունակել առաջ նայել։ Ունեցանք տհաճ պահեր, ցավը դեռ չի անցել, բայց պետք է լինել լավատես եւ ցույց տալ, որ մենք մեծ ակումբ ենք, մեծ թիմ եւ ցանկանում ենք տիտղոսներ նվաճել»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սպասվում է, որ Մբապեն ամռանն անվճար կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա