Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Ոսկին մեկ օրում թանկացել է 3%–ով Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցով Սպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը Իրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել են Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան ՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը

Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունըԱյսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ ԽուդաթյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԼիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքներըԴեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՈրպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան
Հայաստան

Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում

Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի պատկերացումներն էրոտիկայի մասին շատ հետաքրքիր ու կասկածելի են։ Բանն այն է, որ «Oragir.news»-ի հարցումը հրապարակելու համար ՀՌՀ-ն տուգանել է «5-րդ ալիքին»՝ պատճառաբանելով, որ էրոտիկ բնույթի նյութեր են հեռարձակվել ժամը 24։00-ից շուտ։

«Oragir.news»-ը ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ դրանում զետեղելով բառերի և արտահայտությունների մի ցուցակ և հարցնելով, թե դրանցից որո՞նք կարելի է օգտագործել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների մասին արտահայտվելիս, որպեսզի ոստիկանությունը դա չհամարի ծանր վիրավորանք և քրգործի համար նյութեր չնախապատրաստի, ապա մեր հարցումն ու ոստիկանության պատասխանը հրապարակել էինք։
«5-րդ ալիքը» այդ հարցման հիման վրա ռեպորտաժ էր պատրաստել, ռեպորտաժում ընդամենը 2-3 վայրկյան երևում է հարցումի տեքստը, որի վրա այդ ընթացքում ոչինչ կարդալ հնարավոր չէ, սակայն ՀՌՀ-ն դա համարել է էրոտիկ նյութի հաղորդում և հեռուստաընկերությանը տուգանել է։

«Oragir.news»-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ասել է, որ ՀՌՀ-ն որոշման մեջ յուրովի է մեկնաբանել մեր հարցման մեջ տեղ գտած բառերը և դրանք համարել երեխաների հոգեբանության վրա ազդեցություն ունեցող, էրոտիկ.

«Հանձնաժողովը մեզ տուգանել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում հեռարձակելու համար:

Հատկանշական է, որ հանձնաժողովը «Oragir.news»-ի՝ ոստիկանության հարցումը և ոստիկանության պաշտոնական պատասխանը դիտել է որպես էրոտիկ բնույթի հաղորդում:

Տեսանյութում լրագրողը խուսափել է հնչեցնել բոլոր այն մակդիրները, որ նշված է եղել այդ նամակում, ուղղակի կես վայրկյանի չափով այն երևացել է հեռուստացույցի էկրանից՝ համակարգչի մոնիտորի անցումով, որը, ի դեպ, համարյա անտեսանելի է, բայց քանի որ անհրաժեշտ էր ինչ-որ ձև գտնել տուգանելու համար, գտել են այդ ձևը:

Հանձնաժողովի որոշման մեջ հետաքրքիր ձևակերպումներ կան. օրինակ, մեջբերեմ՝ «Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով» կամ ««Ստամբուլի բիճ»՝ «Ստամբուլի ապօրինի զավակ», և այլն:

Ինձ ոչ թե այդ՝ Աղայանի բառարանով ձևակերպումների պարզաբանումն է անհանգստացնում, այլ որ մեզ տուգանում են «անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում» հոդվածով և առաջարկում են նման հաղորդումները հեռարձակել 24:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Այսինքն՝ հանձնաժողովը լրատվական-վերլուծական հաղորդման ժամանակ պատրաստած, թեկուզ պամֆլետային ոճով, բայց խնդիրը իրազեկող ռեպորտաժը դասում է էրոտիկ ժանրի ֆիլմի կամ հաղորդման շարքին»,- ասաց Հարությունյանը։

«Oragir.news»-ի հարցին՝ ի՞նչ է պատասխանել Տիգրան Հակոբյանը, երբ լսել է իր պարզաբանումներն ու պատասխանները, Հարությունյանն ասել է.

«Ոչ միայն Տիգրան Հակոբյանը, այլև հանձնաժողովի գերակշռող մեծամասնությունը իրենց ասելիքը դրսևորեցին քվեարկությամբ, իսկ հանձնաժողովի նիստը շատ էմոցիոնալ դրսևորումներով հարուստ էր թե իրենց և թե իմ կողմից:

Մենք իրար չէինք հասկանում, և բնական է, որ այդպես պետք է լիներ: Ես խոսում էի լրագրության մասին, իրենք՝ էրոտիկ ժանրի հաղորդման: Իրենք իրենց խնդիրն էին լուծում, իսկ ես հայտնվել էի Դոն Քիշոթի դերում՝ անիմաստ պայքարում էի հողմաղացների դեմ»։

«Oragir.news»ը գրում է, որ փաստորեն Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում, եթե 20-րդ դարի ֆրանսիացի ֆանտաստ գրողի անուն-ազգանունը նրա մոտ ասոցացվում է էրոտիկայի հետ։

«Կամ, օրինակ, տարօրինակ է, որ Տիգրան Հակոբյանը թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը ստուգաբանել է որպես «Ստամբուլի ապօրինի զավակ» և դրա համար տուգանել է հեռուստաընկերությանը, հավանաբար ՀՌՀ նախագահը ստեղծագործությանը պարզապես ծանոթ չէ։

Հետաքրքիր է նաև, թե այսքան նրբազգաց ՀՌՀ նախագահը ինչ ապրումներ է ունենում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ «բռնելու եմ, շինեմ», «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», կամ, օրինակ, երբ վարչապետի հատուկ հանձնարարությունների գծով ներկայիս դեսպանն ԱԺ նախագահին ասում է՝ «անբարոյականի վաստակ», իսկ ԱԺ նախագահն էլ վերջինիս՝ «քաղաքական տրյապկա»։

Եվս մի քանի մեջբերում հեռուստաեթերից, որոնք Տիգրան Հակոբյանը հավանաբար չի լսել կամ լսել է՝ չլսելու է տվել։ Մեջբերումները ամենահայտնի հումորային ծրագրերից մեկից՝ «women’s club»-ից են:

«Ուրեմն էն կողքի սենյակում մարմնավաճառ ա պառկած, մտի մոտը, աչքերդ կբացվի»։ «Ամենաանհասկանալին իմ համար՝ էդ ո՞նց պուտանկեն դարձավ անհատական մերսող»։

Լիլի Մորտոն ասում է. «Տրենեռ, ես բողոք ունեմ, ես էլ չեմ ուզում, որ մենք մաշկագույն գնդակով խաղանք, որովհետև էդ մրցակիցը խառնում, գլխով խփում, տալիս-կապտացնում ա». այդ պահին ձեռքով ցույց է տալիս կրծքերը։ «Եթե աղջիկդ ըտենց շարունակեր ռոք երգել, ոտը ռոքից պոկելու էի»։ «Էս պուտ-պուտ շորերովն էլ Անկան ա, ինքը մեր գեղի միակ պուտպուտանկան ա»։ «Էսի ոնց որ արդեն իմ անձի հանդեպ գիպսագառդոնություն եք անում»։ «Մալիֆիսենտա՞, իսկ Մալիֆիսենտան տալիֆիսե՞նտ ա»։

Փաստորեն Տիգրան Հակոբյանը սրանց մեջ էրոտիկա չի տեսնում, այս հայտարարությունները չի ֆիքսել, իսկ լրատվական թողարկման մեջ կես վայրկյանում էկրանին երևացող Իվ Գանդոնին անմիջապես նկատել է»։