«Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող «White Shorja» լողափը՝ հերթական կոռուպցիոն սկանդալում
Aravot.am-ի տեղեկություններով` ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել է գրությունը ՀՀ քր.դատ. օր. 180-181 հոդ. սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Ըստ ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության գրության Շողակաթ համայնքի ղեկավարը Սևանա լճի առափնյա հատվածում գործող «White Shorja» հանգստյան գոտու վարձակալ Ա. Մ.-ին 2020թ. հուլիսին տրամադրել է կեղծ տեղեկանք այն մասին, որ նշված հանգստյան գոտին գտնվում է Շողակաթ համայնքի վարչական տարածքում, մինչդեռ այն գտնվում է Սևան ազգային պարկի տարածքում: Ա.Մ.-ն տեղեկանքը ներկայացրել է ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղ, վճարել է 203. 000 դրամ «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու էլեկտրամատակարարման ցանցը Ճամբարակի էլ.ցանցի ուժերով կառուցելու համար, սակայն ըստ համապատասխան կարգի` վարձակալը պետք է վճարեր 846.000 դրամ, կամ ՀԷՑ-ից ստանար տեխնիկական պայմանի թույլտվություն և էլեկտրամատակարարման ցանցը կառուցեր սեփական միջոցներով:
Դեռևս կորոնավիրուսային համավարակի և արտակարգ դրության ժամանակահատվածում հայտնի դարձավ, որ «Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող «White Shorja» լողափում երեկույթ էր կազմակերպվել` խախտելով հակահամաճարակային կանոնները: Այդ ժամանակ Հայկ Սարգսյանը մասնակցել էր հավաքույթին, իսկ Հայկ Սարգսյանի ընկերը` Արտյոմ Մելքումյանը, որին, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, կեղծ տեղեկանք է դրամադրվել, այդպես էլ չէր կարողացել պատշաճ բացատրություն տալ հավաքույթի կազմակերպման վերաբերյալ:
Այս ընկերության կոռուպցիոն հարցերի մեջ ներգրավվածության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան: AntiFake.am-ը գրել էր, որ «White Shorja» լողափի սպիտակ վրանները պատկանում են պետական միջոցառումներից միլիոնավոր դրամներ ստացած «EX production»-ին, որի տնօրենը Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերն է և հանդիսանում է իշխանությունների կողմից կազմակերպվող միջոցառումների հիմնական սպասարկողներից մեկը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները