Անչելոտի․ Բենզեման դարձել է «Ռեալի» առաջատարը
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ թիմի առաջատարն այժմ 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման է։
«Բենզեման շարունակում է կատարելագործվել եւ առաջընթաց ունենալ։ Նա առաջադիմել է նաեւ խաղադաշտից դուրս՝ դառնալով թիմի առաջատարը։ Քարիմը միշտ եղել է լավ ֆուտբոլիստ, բայց հիմա նաեւ թիմի առաջատարն է։
Նրա տարիքը ոչինչ չի փոխում։ Ապագայում էլ նա կլինի թիմի կարեւորագույն խաղացողներից մեկը՝ ով էլ լինի նրա գործընկերը հարձակման գծում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» Լոնդոնում «Չելսիին» հաղթել է 3։1 հաշվով Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ