Փաշինյանն Ադրբեջանի ու Թուրքիայի փաստաբանն է
7or.am-ը գրում է․
Բրյուսելից ժամանելուց հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսեց այն մասին, որ կան որոշ տարածքներ, որոնք ադրբեջանական են, բայց գտնվում են հայկական վերահսկողության ներքո։
Փաշինյանն, ակնհայտորեն, նախապատրաստում է ՀՀ «հպարտ» քաղաքացիներին նոր զիջումների, այսինքն՝ նոր «խաղաղության» և նոր «կյանքեր փրկելուն»։ Ճիշտ է, նա նաև ասաց, որ կան տարածքներ, որոնք հայկական են, բայց գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ ու այս հարցերը պետք է լուծում գտնեն, բայց ակնհայտ է, որ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվել է տարածքներ հանձնել՝ դիմացն ակնկալելով խաղաղություն։ Ալիևն այդ խաղաղությունը կտա այնպես, ինչպես 44–օրյա պատերազմի օրերին կամ օրերս Քարագլխում է տվել, բայց Նիկոլի համար դա էական չէ։ Էականն այն է, որ ինքը ինչքան հնարավոր է երկար ձգի աթոռին մնալը։ Այդ ձգելու նրա հույսն Էրդողանն ու Ալիևն են։ Դիմացը նա փաստաբանություն է անում թուրք–ադրբեջանական շահերի համար։
Ուշագրավն այն է, որ Նիկոլն առաջին անգամը չէ, որ խոսում է Հայաստանի «ադրբեջանական» տարածքների մասին, բայց գոնե մեկ անգամ մենք Ալիևից «հայելային» հայտարարություն չենք լսել։ Այսինքն՝ չենք լսել, որ Ալիևն էլ իր հերթին հայտարարի, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, բայց հայկական են ու այդ հարցը պետք է լուծում գտնի։
Ալիևը հո Նիկոլի պես կոլաբորացիոնիստ չէ, որ նման բաներ հայտարարի։ Առնվազն Նիկոլ պետք է լինել սեփական երկրի տարածքները կառավարության նիստում թշնամու տարածք համարելու համար։
Հայաստանում, ըստ այդմ, ոչ ստանդարտ իրավիճակ է։ Մեր թշնամի երկրների հետ բանակցություններում Հայաստանի ու Արցախի շահերը ներկայացնող չկա։ Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի համար է փաստաբանություն անում ու նրանց շահերն առաջ մղում մեր երկրում։ Նման բաներ պատմության մեջ շատ հազվադեպ են եղել։ Հայերս Պետրոս Գետադարձ ենք ունեցել, հիմա էլ՝ Նիկոլ հողատու։
Այս ոչ ստանդարտ իրավիճակը ստանդարտ քաղաքական քայլերով հնարավոր չէ լուծել։ Անհրաժեշտ են ոչ ստանդարտ քաղաքական քայլեր։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը, «ա լյա» ադրբեջանական քարոզչամեքենա, կրկին հարձակվեց ռուս խաղաղապահների վրա, թե բա իրենք են մեղավոր Քարագլխում տեղի ունեցածի համար։ Մեղավորը կարող են մեղավոր լինել, բայց որ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես ու հրապարակավ ձեռքերը լվանում է Արցախից, դա արդեն իրոք ոչ ստանդարտ քաղաքական լուծման է արժանի։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները