Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Ոսկին մեկ օրում թանկացել է 3%–ով Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցով Սպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը Իրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել են Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան ՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը

Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունըԱյսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ ԽուդաթյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԼիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքներըԴեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՈրպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան
Հայաստան

Հարուստներից ովքեր են վաճառել Մոնումենտի իրենց հողերը ու ովքեր են գնել դրանք

ՍիվիլՆեթը ուղիղ մեկ ամիս առաջ ներկայացրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը։

 Նախկին վարչապետի առանձնատունը ձեռք էր բերել գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը 5,1 միլիոն դոլարով։

 Հրապարակմանը հաջորդեց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային վեճ, առանձնատունը նորից հայտնվեց արգելանքի տակ, և ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց դրա առքուվաճառքի հետ կապված։ ՍիվիլՆեթը պարզել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։

 Ազատության պողոտայում գտնվող երկու հողամասեր հասցրել է վաճառել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, իրեն պատկանող հողամասն է վաճառել Արմեն Հովսեփյանը՝ կալանավորված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։

 Աղվան Հովսեփյանի որդին հողամասը վաճառել է աներոջը

 Ազատության պողոտա 1/33 հասցեում է գտնվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին պատկանող հողամասը։ Դրա մակերեսը կազմում է 0,2 հեկտար (2 000 քառակուսի մետր)։ Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե) դեռ 2018-ին քրեական գործ էր հարուցել Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատների հետ կապված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 2020-ի սկզբին ՀՔԾ-ն տարածքի առանձնատներն ու հողամասերը ճանաչել էր իրեղեն ապացույց, ինչը նշանակում էր, որ իրեղեն ապացույց ճանաչված տարածքները հայտնվել էին արգելանքի տակ, ու դրանց հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ Իրեղեն ապացույցների ցանկում էր նաև Արմեն Հովսեփյանի հողամասը։ 

Սակայն 2020-ի մայիսի 12-ին՝ հողամասի իրեղեն ապացույց ճանաչվելուց երկու ամիս անց Հովսեփյանը հողամասը վաճառել է աներոջը՝ Գարեգին Նուշիկյանին։

Նուշիկյանը գործարար է, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր։ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետր հողամասը Նուշիկյանին վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով՝ նշված տարածքում շուկայականից անհամեմատ էժան։ Թե՛ գործարքի գինը, թե գնորդ կողմի փոխկապակցվածությունը վաճառողի հետ, թե՛ փաստը, որ այս գործարքն իրականացվել է քրեական գործին հաջորդող շրջանում, հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հովսեփյանը հողամասը վաճառել է քրեական գործից այն «ազատելու» նպատակով։

2019-ին Արմեն Հովսեփյանի այս հողամասը գրավադրվել էր ու «օգնել» Գարեգին Նուշիկյանին կատարել բանկային գործարք՝ 7,5 միլիարդ դրամի վարկային գիծ ստանալով «Հայբիզնեսբանկ»-ից «Պարկ գրուպ»-ի համար։ Ընկերությունն ավելի հայտնի է «Երևան պարկ» մանկական խոշոր խաղահրապարակով ու դրա իրավաբանական անձն է։

Արմեն Հովսեփյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով գործարքի մասին, ասաց՝ «ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում»։ Ճշտող հարցին, թե եղե՞լ է քննիչի կողմից համապատասխան որոշում գույքն արգելանքից դուրս բերելու ու գործարք թույլատրելու մասին, Հովսեփյանը կրկնեց՝ «ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում»։ Դիտարկմանը, որ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետ հողամասը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով, Հովսեփյանը պատասխանեց. «Դա մեր ներքին հարաբերություններն են, որը կախված չէ շուկայական արժեքից»։ Նա վստահեցրեց, որ իրականացրած գործարքը որևէ կերպ առնչություն չունի քրեական գործի ու դրա ընթացքի հետ։

Արմեն Հովսեփյանը Ազատության պողոտայում ունի այլ հողամաս ևս, որը շարունակում է սեփականությամբ պատկանել իրեն։

Գեներալը վաճառել է հողերը

Նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը Ազատության պողոտայում ուներ երկու հողամաս: Դրանցից մեկը 2 244 քառակուսի մետր մակերեսով էր, մյուսը՝ 1 910: Դրանք կողք կողքի էին և Հովիկ Աբրահամյանի առանձնատան անմիջապես հետնամասում։ Սարոյանի՝ Ազատության պողոտա 1/25 հասցեում գտնվող հողամասը (2 244 քմ) ևս ՀՔԾ որոշմամբ համարվել էր իրեղեն ապացույց ու արգելանքի տակ էր, դրա հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ 2021-ի մայիսին ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը դիմում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հայտնելով, որ չեն առարկում Սարոյանի՝ այդ տարածքում գտնվող հողամասերի հետ կապված կադաստրային գործարքներին։ Մոտ մեկ ամիս անց Սեդրակ Սարոյանը հողամասը վաճառում է Ռուսաստանի քաղաքացի, Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Վահագն Կարախանյանին։ Գեներալը հողը վաճառել է 561,6 միլիոն դրամով։ Սարոյանը Ազատության պողոտայի այս հողը գնել էր Երևանի քաղաքապետարանից 2003-ին 4,9 միլիոն դրամով։

Սարոյանի մյուս՝ Ազատության պողոտա 1/26 հասցեով հողամասը (1 910 քմ) ևս վաճառվել է Վահագն Կարախանյանին։ Գործարքը կազմել է 463 միլիոն դրամ։ Գնելով հողամասը՝ Վահագն Կարախանյանն այն նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Լևոն Կարախանյանին։ Երկու հողամասերի առքուվաճառքն էլ իրականացվել է նույն օրը՝ հունիսի 7-ին։ Իսկ հունիսի 9-ի դրությամբ Սարոյանը ստացել է երկու հողամասերի վաճառքի ողջ գումարը։ Սեդրակ Սարոյանի անունից հանդես է եկել որդին՝ Զարզանդը։

Վահագն ու Լևոն Կարախանյանները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են, Ռուսաստանի քաղաքացիներ։ Կարախանյանների ընտանիքն իր գործունեությունը ծավալում է Օբնինսկում։ Այստեղ նրանք ունեն մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ «Վարվիկս» ընկերությունը։ «Վարվիկս»-ը հիմնվել է 1997-ին, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ է մատակարարում Ռուսաստանի 37 մարզերում։ Կարախանյաններին Օբնինսկում պատկանում է նաև Royal Palace ռեստորանային համալիրը։

Իրավապահները գործարքների հետ կապված հարցերին պատասխան չունեն

Ինչպես նշվեց, Ազատության պողոտայում գտնվող առանձնատների հետ կապված քրեական գործ հարուցվել է 2018-ի հոկտեմբերին և շուտով կլրանա չորս տարին, ինչ գործով ՀՔԾ-ում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) նախաքննություն է ընթանում։ Քրեական գործ հարուցվել էր «Հետք»-ի հետաքննությունից հետո՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Մոտ չորս տարի շարունակվում է նաև գործով նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննությունը։ ՍիվիլՆեթը Ազատության պողոտայի առանձնատների քրեական գործը քննող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին․

Գտնվելով արգելանքի տակ՝ ինչու՞ կոմիտեն չի առարկել գեներալ-մայոր Սարոյանի հողամասերի վաճառքին։

Արմեն Հովսեփյանին պատկանող, իրեղեն ապացույց հանդիսացած և սահմանափակման ներքո գտնված հողամասի հետ կապված առքուվաճառքից առաջ Հակակոռւոպցիոն կոմիտեն արդյոք չի՞ առարկել դրան։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր հարցերին պատասխանել է մեկ նախադասությամբ՝ տեղեկատվություն չեն կարող տրամադրել քրեական գործի մասին՝ նախաքննության շահերից ելնելով։ Կոմիտեն հրաժարվել է նաև տեղեկացնել՝ թե արդյոք կան այս գործով մեղադրյալներ, և եթե կան, ապա՝ ովքեր։

Գլխավոր դատախազությունն անդրադառնալով Արմեն Հովսեփյանի ու Սեդրակ Սարոյանի կողմից Ազատության պողոտայում հողամասերի վաճառքին՝ ՍիվիլՆեթին տեղեկացրել է․ «Նշված հողամասերի հետ կապված գործարքներ կատարելու վերաբերյալ քրեական գործով տեղեկություններ չեն ստացվել»։

Դատախազությունից հիշեցրել են, որ 2020-ի մարտից Կադաստրի կոմիտեի ղեկավարին տեղեկացվել է, որ հիշյալ հողամասերի հետ կապված գործարքներ չկատարվեն։ Դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրել գործով մեղադրյալների մասին, իսկ հարցին, թե ներկայում Ազատության պողոտայի առանձնատների հետ կապված քրեական գործով որ գույքերն են սահմանափակման տակ, պատասխանել են՝ «նախաքննության ներկա փուլում տեղեկատվություն չեն կարող տրամադրել»։

Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի փաստը հրապարակային հակասություն առաջ բերեց գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի և Դատախազության միջև։ Երկու գերատեսչությունները մի քանի օր շարունակ հաղորդագրություններով միմյանց էին մեղադրում առանձնատան հաջողված գործարքի մեջ։ Դատախազությունը կոմիտեին մեղադրել էր առանց Վերաքննիչ դատարանի որոշմանը սպասելու Կադաստրի կոմիտեի միջոցով տունն արգելանքից հանելու մեջ, քննիչի գործողությունները որակել էր «տարակուսելի» ու «պրակտիկայից ակնհայտորեն շեղվող» գործողություն։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ քննիչը գործել է օրենքի շրջանակում ու իրականացրել է դատարանի որոշումը։ Ապրիլի 5-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ Աբրահամյանի առանձնատան առքուվաճառքի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ ԱԱԾ-ն մարտի 28-ին քրեական գործ է հարուցել տան գործարքի հետ կապված ու դարձյալ սահմանափակման տակ վերցրել այն։ Դատախազի որոշմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հեռացվել է վարույթից։ Դատախազությունը վստահեցրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Աբրահամյանների առանձնատան դիմաց վճարված 5,1 միլիոն դոլարը կալանքի տակ վերցնելու ուղղությամբ։

Այսքանով ամեն ինչ չի ավարտվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազի որոշումը համարել է անհիմն ու ապօրինի և բողոք ներկայացրել վերադաս դատախազին։

 Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում