Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Ոսկին մեկ օրում թանկացել է 3%–ով Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցով Սպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը Իրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել են Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան ՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան

Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունըԱյսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ ԽուդաթյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԼիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքներըԴեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՈրպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին
Հայաստան

Երեխուս գլուխը ուտողի հետ խնջույքի սեղանի շուրջ չեմ նստի. զոհվածներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը

NEWS.am-ը գրում է․ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւս մեկ հանդիպում է նախաձեռնել արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հարազատների հետ: Այս անգամ հավաքույթը կազմակերպվել է Կառավարական առանձնատանը:

Ապրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաեւ որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից եւ հայտնել, որ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը:

«Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչեւ այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու:

Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,- ասաց Արմինե Հարությունյանը:

44-օրյա պատերազմում զոհված Հենրի Հարությունովի մայրը՝ տիկին Աիդան, նույնպես մերժել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու հրավերը:

«Կենտրոնի թաղապետարանից զանգեցին, ասացին՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Աննա Հակոբյանը միջոցառում է կազմակերպում, ցանկանո՞ւմ եք մասնակցել, ասացի՝ ոչ, ես մարդասպանների կազմակերպած ոչ մի միջոցառման չեմ պատրաստվում մասնակցել, այն կողմում քար լռություն տիրեց, ասացին՝ կներեք ու անջատեցին: Այդ կինը անամոթաբար մարտի 8-ից հետո կրկին շարունակում է զանգել որդեկորույս մայրերին, ձեռք է առնում, ծաղրի առարկա ենք դարձել իր համար: Ես չեմ հասկանում այն մայրերին, որոնք համաձայնում են գնալ, գուցե վախից դրդված են գնում, բայց ինչի՞ց եք վախենում, եթե որդի եք կորցրել, արդեն վախեցել՝ պրծել եք, էլ ինչի՞ց եք վախենում, նա ո՞վ է, որ դուք վախենում եք»,- ասաց Աիդա Խաչատրյանը:

Աննա Հակոբյանի հրավերը մերժել են նաեւ Կարապետյանները: «Վարչապետի կնոջ աշխատողներից ինչ-որ մեկն էր զանգել եղբորս կնոջը ու հրավիրել: Եղբորս կինն ասել է, որ նպատակահարմար չի համարում իրենց հետ սեղան նստել: Ո՞նց կարելի է մեր երեխաներին սպանողի հետ սեղան նստել: Չեմ հասկանում էն ծնողներին, որ սատարում են մեր երեխաներին սպանողներին, մենակ մի բան կասեմ՝ անիծվի Նիկոլը իր յոթ պորտով: Ինձ տհաճ է իրենց մասին խոսելը, ատում եմ իրենց, իրենց անունը որ լսում եմ ամբողջ մարմնով դողում եմ»,- հրավերը մերժելն այսպես մեկնաբանեց պատերազմում զոհված Կարեն Կարապետյանի հորաքույրը՝ Կարինեն:

Նախորդ անգամ Աննա Հակոբյանը ռեստորաններից մեկում էր կանանց տոնի առթիվ միջոցառում կազմակերպել, որը քննադատությունների առիթ էր տվել՝ հատկապես միջավայրին ոչ հարիր երաժշտության պատճառով: Դրանից հետո Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձների շարք է սկսել, որտեղ խոսում է արցախյան տարբեր պատերազմների զոհվածների մայրերի, կանանց նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին, պնդելով, թե հասարակությունը բացասական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, որոնք վերադառնում են բնականոն կյանքի, կամ էլ որոշում են երեխա ունենալ:

«Մեր հերոսների մայրերը բախվում են հանրային պարսավանքի, խանութ գնալու, խնամված լինելու, երեխա ունենալու համար»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Մոտ երեք ամիս առաջ է լույս աշխարհ եկել պատերազմում զոհված Հենրի Հարությունովի քույրը՝ Նելլին: Մայրը պատմում է, որ շրջապատում միմիայն դրական արձագանքներ է լսել կրկին երեխա ունենալու առիթով:

«Ես մարդկանց դեմքին միայն զարմանք եմ նկատել, այն էլ՝ լավ իմաստով: Ես վատ բան չեմ տեսնում, որ որդեկորույս մայրը մազերը կներկի, կամ էլ գունավոր շոր կհագնի: Խնդիրը Աննա Հակոբյանի մեջ է, Աննա Հակոբյանի հետ հաց կիսելու առիթ չպետք է ունենան որդեկորույս մայրերը: Իսկ ինքը խնդիրը շուռ տվեց, թե վատ մի նայեք նրան, երբ որդեկորույս մայրերը խնջույքի են մասնակցում, պարում, խնդիրն այն է, որ քեզ հետ չպետք է մասնակցեին այդ խնջույքին»,- նկատեց Աիդա Խաչատրյանը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, նույնպես բալիկի է սպասում: «Բարեկամներից, հարեւաններից սկսած անծանոթներով վերջացրած միայն լավ խոսքեր եմ լսել, հայացքներ տեսել՝ այս կարգավիճակով պայմանավորված: Չեք պատկերացնի՝ ինչքան մարդ է սպասում երեխայիս ծնվելուն, որ ինչ-որ նվեր առնի, ինչ-որ բանով օգնի: Երբ դեռ նկատելի չէր հղիությունս, շատերն ասում էին՝ երեխա ունեցիր, ես երբեք չեմ նկատել, որ ինչ-որ մեկը խեթ հայացքով ինձ նայեր կամ էլ նայի: Հարյուրավոր նամակներ եմ անծանոթներից ստանում, որոնք ջերմ խոսքեր են ասում, էմոցիաները շատ դրական են»,- ասաց տիկին Արմինեն: