Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Ոսկին մեկ օրում թանկացել է 3%–ով Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցով Սպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը Իրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը ՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել են Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան ՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը

Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունըԱյսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ ԽուդաթյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԼիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքներըԴեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՈրպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան
Հայաստան

«ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել». Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության և գեներալիտետի գործողությունների մասին

Ինչո՞ւ 2021-ի փետրվարին ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը սահմանափակվեց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ, արդյո՞ք գեներալիտետին հասցեագրված հասարակության պահանջները, ինչո՞ւ չէ, նաև մեղադրանքները, արդարացի են:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: Ի դեպ, գեներալը երեկ մասնակցում էր Ազատության հրապարակում հրավիրված «Հանուն Արցախի և Հայաստանի» ընդդիմության հանրահավաքին:

–Ժամանակ առ ժամանակ զինվորականների, գեներալիտետի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նրանք կտրուկ քայլերի չգնացին և սահմանափակվեցին միայն հայտարարությամբ: Արդարացի՞ է այս պահանջը, թե՞ զինվորականների դեպքում, որոնք այդ ժամանակ ծառայության մեջ էին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հայտարարությամբ պահանջելն արդեն մեծ բան էր, ինչը բավարար չէ ոչ զինվորական մարդկանց տեսանկյունից:

– Ըստ իրենց պատկերացումների՝ երկրի ներսում քաղաքացիական պատերա՞զմ պետք է սկսեին զինվորականները:

– Այսինքն, 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը հաջորդող գործողությունների որևէ սցենար նախատեսված չէր, և ի սկզբանե որոշված էր միայն հայտարարությո՞ւնը: Ի դեպ, դա պլանավորվա՞ծ էր, թե՞ պահի թելադրանքով էր:

– Ոչ, հայտարարության համար սցենար նախատեսված չէր: Ուղղակի ստիպված էինք նման հայտարարություն անել, որովհետև իշխանությունների պահվածքը, վարած քաղաքականությունը, և կանխազգալով հետագա քայլերի վտանգավորությունը, իշխանություններին այդ անվստահության հայտարարությունն արվեց:

– Ինչո՞ւ այդ հայտարարությունը չարվեց 2020-ի նոյեմբերի 10-ին:

– Գիտեք, կային վտանգներ, որոնց հետ կապված՝ բարդացումներ, ավելորդ լարվածություն առաջացնել չէր կարելի: Եվ հետո այն ժամանակ իշխանությունները հավաստիացնում էին, որ իրենց քայլերը կլինեն այնպիսին, որ ոտքի կկանգնենք, եղածը կկարողանանք պահել, զարգանալ: Բայց ժամանակը լրիվ հակառակն ապացուցեց:

– Այսինքն, պատերազմից հետո դուք հավատում էիք, որ այս իշխանությունները…

– Կոնկրետ ես՝ չէ, բայց հավատացողները շատ էին: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ այդ կարգավիճակում մնացել եմ իմ մարտական ընկերներին աջակցելու համար: Ուրիշ ոչ մի բան ինձ չի պահել:

– Ըստ էության, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած գեներալներից կամ բարձրաստիճան զինվորականներից բոլորը շատ հստակ և համառորեն Փաշինյանի հրաժարականին էին ուզում հասնել, լոյալ էին: Այսինքն, չի բացառվում, որ ոմանք ընդամենը պահի թելադրանքով են ստորագրել այդ պահանջի տակ:

– Որևէ մեկին հարկադրանք չի եղել: Պահի թելադրանքով ասվածը չեմ հասկանում: Ես կասեի՝ ոչ թե պահի թելադրանք էր, այլ հրամայական: Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ուրիշ տարբերակ այդ ժամանակ չկար:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Օնիկ Գասպարյանը մենակ մնաց իր պայքարում, որ ԳՇ-ն հետո չաջակցեց՝ ինչպես հարկն է, կամ գոնե որոշ զինվորականներ:

– Ոչ, չէի ասի: Ընդհակառակը՝ նոյեմբերի 10-ից հետո շատերը մնացել են, շարունակել են ծառայությունը նաև Օնիկ Գասպարյանին մենակ չթողնելու համար: Մենակ թողնելու խնդիր չի եղել: Ես գոնե համոզված եմ, որ իրեն աջակցողները՝ թե գաղափարապես, թե այլ ձևերով, շատ-շատ են: Եվ ոչ միայն այդ ստորագրողները, այլ ընդհանրապես զինվորականները շատ-շատ են:

– Վերջերս որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից կարծիքներ են հնչում, թե ԳՇ-ն կտրուկ քայլերի չի գնացել, որովհետև թուրքական սպառնալիքի վտանգ է եղել, անուղղակի զգուշացում, շանտաժ: Այս մասին մի քանի անգամ խոսել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նման բան եղե՞լ է, դուք տեղյա՞կ եք:

– Ի՞նչ կտրուկ քայլերի:

– Ռազմական հեղաշրջման տանող, որին չեք գնացել, որովհետև եղել է թուրքական սպառնալիք…

– ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել: Չի եղել նման բան, որ սպառնալիքներ… Չկա այդպիսի բան: Դա ընդամենն իրենց ֆանտազիան է: Ռազմական հեղաշրջում անելը շատ հեշտ խնդիր էր, ուղղակի չի եղել այդպիսի տրամադրվածություն և մտահղացում:

– Փաստորեն պիտի արվեր հայտարարություն, մնացած քայլերն ընդդիմությո՞ւնը պիտի աներ:

– Թե մնացած քայլերը ով պիտի աներ կոնկրետ, չգիտեմ, բայց զինված ուժերը ընդամենը հայտարարություն էին անելու, որի նպատակը, կրկնում եմ, գործող իշխանություններին անվստահություն հայտնելն էր:

– Այսօր երբեմն մեղադրում են այն զինվորականներին, որոնք ներկա պայմաններում շարունակում են մնալ զինված ուժերում: Օրինակ, եթե ձեզ հետ կանչեին ԳՇ պետի պաշտոնում, կընդունե՞իք առաջարկը:

– Չգիտեմ ով՝ ոնց է պատկերացնում, բայց ինձ հետ չէին կանչի:

– Ընդունենք՝ կանչել են, բառախաղի չդիմենք:

– Ես հիմա դատական գործի մեջ եմ՝ ինձ անօրինական ազատելու համար: Շարունակությունը թողնում եմ ձեզ…

– Պատերազմի ժամանակ եղել եք ԱԻ նախկին նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանի վերադասը, իր շուրջ և իր նկատմամբ կատարվող իրավական քայլերին ինչպե՞ս եք վերաբերվում: Հնարավոր համարո՞ւմ եք, կամ կա՞ այդպիսի վտանգ, որ հետագայում պատերազմի համատեքստում էլ մեղադրանքներ լինեն, այս դեպքում կարող է սլաքը նաև Ձեզ ուղղվել:

– Եկեք չխառնենք: Ես հակված չեմ դրան: Այդ ամենը զուտ ԱԻ նախարարի պարտականությունների շրջանակում է: Իսկ մանրամասներին ծանոթ եմ այնքանով, որքանով ԶԼՄ-ներով ներկայացվում է:

– Պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով է ստեղծվել, որը կարծես թե անգործության է մատնված: Ի՞նչ կասեք:

– Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ եթե լինի անաչառ հանձնաժողով, պատրաստ ենք մասնակցել, ներկայացնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են մեզ, և իրենց անհանգստացնում է, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարվի: Չնայած ես ասեմ, որ մինչև դա զինված ուժերում երեք անգամ տարբեր վերլուծություններ են եղել, որը, չգիտեմ ինչի, որպես հիմք չի ընդունվել: Բայց այստեղ պետք է համաձայնեմ ընդդիմության մոտեցման հետ, որ եթե հանձաժողովը կազմավորվում է միատարր մտածող կամ մեկ կենտրոնից ղեկավարվող անձանց կողմից, դրա անաչառությունը ո՞նց գնահատես: Եվ հետո, եթե ունեն նման տրամադրվածություն իրենք, ինչի՞ չեն գործում, ինչի՞ է այսքան ձգվում: Ի՞նչ նախահիմքեր են պետք իրենց պատրաստվելու, ինչ-որ հարցեր վերացնելու, ինչ-որ բաներ շտկելու, կարգավորելու, թե՞ մոռացության մատնելու, չեմ կարող ասել… Բայց որ այդ կարգի հանձնաժողովներն այդպես չեն ստեղծվում, և դրանց կատարած աշխատանքը խիստ կասկածելի է հիմա էլ, դա փաստ է:

– Կադրային փորձառու սպա եք, գեներալ, վաղուց եք համակարգում: Ըստ Ձեզ՝ մեզ պատերազմից հետո, հետպատերազմյան ներկա իրավիճակում ի՞նչ տեսակ բանակ է պետք: Իշխանություններն անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից:

– Իսկ հիմիկվա մեր բանակը պրոֆեսիոնալ չէ՞: Այն, ինչը գործող կա, դրա ի՞նչը պրոֆեսիոնալ չէ, որ ասում են՝ մեզ պրոֆեսիոնալ բանակ է պետք: Ամենազայրացնողն այն է, որ որոշ մարդիկ իրենց անունը դրել են փորձագետ, դրանից են խոսում, իսկ ոմանք նույնիսկ բանակից գաղափար չունեն և խոսում են բանակի, բանակի արհեստավարժ լինել-չլինելու մասին: Այդ ի՞նչ վերլուծությունների, ուսումնասիրությունների հիման վրա են պրոֆեսիոնալիզմ գնահատել, հիմա էլ եսիմ ինչերի հետևից են ընկել:

Իհարկե, որոշակի փոփոխություններ, շտկումներ պետք է մտցվեն՝ հաշվի առնելով և՛ մեր նախկին վերլուծությունները, և՛ վերջին պատերազմի փորձը: Բայց ասել, որ մեր ունեցածը պրոֆեսիոնալ չի, և պետք է ունենալ ինչ-որ նոր բան… կա դա, պարզապես պետք է կատարելագործել: Ասում եմ՝ դրա մասին խոսում են այն մարդիկ, որ կամ բանակից գաղափար, պատկերացում չունեն, կամ էլ չգիտեմ ում թելադրանքով ինչ-որ բաներ են կատարում:

– Իշխանությունները փորձում են, ի դեպ, փոխել զինված ուժերի կառավարման մոդելը, և ԳՇ պետին դարձնել ՊՆ առաջին տեղակալ:

– Կա մի շղթա, և այդ շղթան ստեղծվում է ինչ-որ նպատակային գործողություն իրականացնելու համար, շղթայի գլխին կա սլաք, որը պետք է կոնկրետ խնդիր լուծի: Հիմա այդ ամբողջ շղթան թողնում են, սլաքը կտրում և ասում, թե այդ խնդիրը պիտի լուծվի: Հիմա ԳՇ պետին ուզում են դարձնել ՊՆ առաջին տեղակալ, բայց նախարարը քաղաքացիական անձ: Սա մեր դեռևս մի քանի տարվա ծրագրերից է եղել, բայց ՊՆ-ն պիտի դառնա ամբողջությամբ զինվորական կառուցվածքի, այդ թվում՝ նախարարը լինի զինվորական: Այդ դեպքում հասկանալի է:

– Մի օր այլ առիթ կլինի առավել խորքային և մասնագիտական զրուցելու այս բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ պատերազմի ընթացքի, ելքի համատեքստում: Բայց ևս մեկ հարց՝ ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում, Դուք Ձեր մեղքը տեսնո՞ւմ եք այդ պարտության մեջ, եղել եք ԳՇ պետի տեղակալ, հարավային ուղղության, այսպես ասած, պատասխանատու, որտեղ տակտիկական նահանջներ են եղել… Ձեր մեղքը սրանում տեսնո՞ւմ եք:

– Այո: Եթե ինչ-որ մեկը իր մեղքը չի տեսնում, իր հետ ընդհանրապես մի խոսեք: