Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը Պատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. Զելենսկի Գրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրում Բոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբ ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ Քրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն Նոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ» Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատը

Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարինԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերըԶաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածելԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներՄեծ Պահք. Ավագ երեքշաբթիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղություններըԴասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարանՄի քանի ժամով կդադարեցվի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումՄասիսի Կայարան թաղամասում առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիրՄԱԿ-ում ընդգծվել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը
Մամուլ

Կառավարությունն անգործության է մատնված

«Փաստ» օրաթերթը գրում է․Մեծ հաշվով, որևէ քայլ չի ձեռնարկվել եղած ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնելու կամ դրանք մեղմելու ուղղությամբ: Անդրադառնալով արտաքին տնտեսական մարտահրավերներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Թե՛ կորոնավիրուսի համաճարակի, թե՛ պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման, և հիմա էլ մեր տնտեսության վրա արտաքին մարտահրավերների ու հնարավոր խնդիրների առաջացման տեսանկյունից մենք ակնհայտ մի մոտեցում ենք տեսնում. կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլ պասիվ դիտորդի կարգավիճակում է գտնվում: Որևէ քայլ չի իրականացնում՝ կանխարգելելու ու որևէ կերպ զսպելու հավանական վատագույն սցենարների ազդեցությունը տնտեսության վրա: Իսկ այդ սցենարներն իրականում շատ են: Որքան ռուս-ուկրաինական պատերազմը երկարում է, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը խորանում է, այնքան ավելի ցցուն է դառնում այն իրողությունը, որ մեր տնտեսությունը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել: Այդ ազդեցությունը մեղմելու առումով պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք, փաստացի, կառավարությունը չի ձեռնարկում»,-ասաց Կ. Խաչատրյանը:

Թեպետ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 24-ին, և ամսվա ավարտին մի քանի օր էր մնացել, բայց, ըստ մեր զրուցակցի, այդ օրերը ևս անդրադարձել են մեր տնտեսության վրա. «Փետրվարի ամփոփ տվյալներն ակնհայտորեն հուշում են մեր տնտեսության անկման, աճի տեմպերի դանդաղման մասին: Մի քանի օրից մարտը կամփոփվի, և վստահ եմ, որ մարտի տվյալները շատ ավելի վատ իրավիճակ են մատնանշելու: Մարտի տվյալներով ակնհայտ կլինի, որ արտահանումը հատկապես դեպի ՌԴ էականորեն նվազել է՝ կապված ռուբլու արժեզրկման հետ: Եթե իրավիճակը որևէ կերպ չմեղմվի, ու խնդիրներն ինչ-որ հանգուցալուծում չստանան, իրականում այս էֆեկտները տնտեսության վրա ոչ թե մեկ ամսվա ազդեցություն են թողնելու, այլ ձնագնդի էֆեկտով գնալով խորանալու են: Հիմա մենք փաստացի ձեռքներս ծալած նայում ենք, թե ինչպես է արտաքին շոկերի ազդեցության տակ մեր տնտեսության վիճակը խորանում: Իսկ ամիսներ ի վեր արտահայտվող ճգնաժամային երևույթները, ինչպես տնտեսական աճի դանդաղ վերականգնումն է, նաև սրընթաց գնաճը, շարունակվելու են»:

Այս պայմաններում, անկախ մարտահրավերներից ու համաշխարհային հայտնի ֆինանսատնտեսական կառույցների կանխատեսումներից, կառավարությունը ոչ միայն անփոփոխ է թողել այս տարվա 7 տոկոս տնտեսական աճը, այլև վստահ է, որ կարող է հասնել նաև այդ թիրախային ցուցանիշին, անգամ երկնիշ աճ ապահովել: Անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների այս հույսերին՝ տնտեսագետը շեշտեց. «Իմ կարծիքով, պետական պաշտոնյաներն ու կառույցները պատասխանատվության գոնե նվազագույն զգացում պետք է ունենան ու հնարավորինս լուրջ վերաբերվեն թե՛ իրենց հայտարարություններին, թե՛ այն մեսիջներին, որոնք հղում են հասարակությանը: Նախկինում էլ ենք ունեցել դեպք, երբ պետական պաշտոնյան հայտարարել էր, որ 2021-ին երկնիշ տնտեսական աճ է լինելու, բայց վերջում ասաց, թե կատակ է արել, իրեն ճիշտ չեն հասկացել կամ էլ ուզում էր հասարակության տրամադրությունը բարձրացնել, ոգևորել և այլն: Այս ամենից հետո թե՛ բիզնեսը, թե՛ հասարակությունը չի կարող լուրջ վերաբերվել նորից հնչող նմանատիպ հայտարարություններին: Ավելին՝ նման հայտարարությունները սպասումների տեսանկյունից հակառակ էֆեկտ են թողնում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում: Իրականում, իմ մոտավոր կանխատեսումներով, գնահատելով նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները, կարծում եմ, որ այս տարվա մեր տնտեսական աճը չի կարող գերազանցել 3 տոկոսը: Եթե այս արտաքին շոկերից եկող ազդակները հնարավորինս շուտ հանգուցալուծվեն, լավագույն դեպքում տնտեսական աճի ցուցանիշը 3-4 տոկոսի շրջանակում է լինելու»:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, զբոսաշրջիկների կամ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը մեր երկիր որոշակի աշխուժություն մտցնում է հյուրանոցային բիզնեսի, տների վարձակալության, սպասարկման ոլորտում. «Այդ հանգամանքը դրական է նաև տարբեր ծառայությունների աշխուժացման տեսանկյունից, բայց այդ աշխուժացումը որևէ կերպ չի կարող համարժեք լինել այն կորուստներին, որոնք մեր տնտեսությունն ունեցել է, օրինակ՝ մարտին՝ արտահանման ծավալների կրճատման, տրանսֆերտների նվազման և այլնի առումով: Այսինքն, օգուտներն ու վնասները համադրելի չեն, վնասները շատ ավելի ծանր են: Տնտեսության համար բացասական հետևանքները շատ ավելի ցցուն են, քան այն օգուտները, որոնց մասին խոսվում է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում