Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է Էդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարար Կարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՄենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. ԶելենսկիԵվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. ԿալասԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարյան փողոցումՔրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ «զանգերի կենտրոնը»․ կիրառվել էր «Airdrop scam» մեթոդը (տեսանյութ)Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը ԼիբանանումԱնհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահԻսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմըԻտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը
Սպորտ

Մալխաս Ամոյան․ Թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներիս նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյայի հերոսներին

Եվրոպայի առաջնությունում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ 2016 թվականի Քառօրյա պատերազմի հերոսներին՝ զոհված եւ վիրավոր տղաներին. այդ օրը ապրիլի 2-ն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

23-ամյա ըմբիշը ապրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում:

Ոսկե մեդալի ճանապարհին աշխարհի չեմպիոնն անցկացրեց 5 գոտեմարտ: Որակավորման փուլում հաղթեց լիտվացի Մանտաս Սինկեւիչուսին (9:0), 1/8 եզրափակչում՝ սլովակ Դենիս Խորվաթին (5:1), քառորդ եզրափակիչում՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (6:5), կիսաեզրափակիչում՝ շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին (9:0) եւ եզրափակիչում՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարին (4:3):

Մալխաս, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Զգացողություններս շատ մեծ են: Յուրաքանչյուր մրցման մասնակցելիս, միայն ոսկե մեդալի համար եմ պայքարում: Մտքումս միայն մի բան է՝ հաղթող ճանաչվել:

Նոր քաշային կարգում էի, ինձ համար շատ բարդ էր: Հայաստանի առաջնությունից հետո ոչ մի մրցման չէի մասնակցել եւ չէի փորձել ուժերս միջազգային մրցաշարերում 77 կգ քաշում: Միանգամից Եվրոպայի առաջնությունը եղավ առաջին միջազգային փորձս: Կարողացա արդարացնել բոլորի, այդ թվում եւ իմ սպասելիքները: Մարզիչներիս հրահանգները կատարելով, կարողացա ճիշտ պատրաստվել եւ հաղթել: Այս հաղթանակում իր մեծ ներդրումն ունի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որն այստեղ էր, մեր կողքին: Իր խորհուրդներով նա պարբերաբար ինձ օգնում էր, ինչը նույնպես ինձ շատ օգնեց, որ յուրաքանչյուր գոտեմարտի ճիշտ պատրաստվեմ եւ հաղթեմ: Նա ինձ հետ էր մինչեւ գորգ մտնելը եւ գորգում: Ասում էր՝ ինչպես պետք է գոտեմարտեմ, որ կարողանամ հաղթել:

Հորեղբայրս՝ Ռոման Ամոյանն այս անգամ ինձ հետ չէր. նրա գալը չստացվեց: Նա ինձ հետ աշխատում էր հեռախոսազանգերով, խորհուրդներ տալիս, ճիշտ տրամադրում ամեն մի գոտեմարից առաջ:

Ինչպե՞ս էիր քեզ զգում մրցագորգում նոր քաշային կարգում:

Շատ լավ, որովհետեւ շատ լավ էի պատրաստվել: Պատրաստվելու ընթացքում պատասխանատվությունս ավելի էր բարձրացրել, որովհետեւ արդեն օլիմպիական քաշային կարգում եմ: Անկեղծ կլինեմ՝ 2021 թվականին Օսլոյում, երբ դարձա աշխարհի չեմպիոն 72 կգ քաշային կարգում, այդքան չէի ուրախացել, որքան օլիմպիական քաշում այս հաղթանակիս՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու համար: Կարելի է ասել՝ ինձ համար օլիմպիական մրցաշրջանի մեկնարկը տրվեց այս հաղթանակով:

Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես, ո՞րն ավելի բարդ տրվեց:

Կառանձնացնեմ քառորդ եզրափակիչի գոտեմարտը, որտեց մրցակիցս 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովն էր: Շատ լարված գոտեմարտ ստացվեց, 6:5 հաշվով կարողացա հաղթել: Շատ դժվար տրվեց ինձ այդ հաղթանակը: Կառանձնացնեմ նաեւ եզրափակիչը, որը միշտ ավելի լարված է լինում: Այս եզրափակիչն էլ դժվար ստացվեց, մրցակիցս թուրք էր: Լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր, քանի որ ապրիլի 2-ն էր՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի օրը:

Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս երկու մրցակիցներիս՝ ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին՝ զոհված, վիրավորված տղաներին: Ինձ համար շատ պատասխանատու էր այդ օրը հաղթելը: Չեմ ուզում առանձնացնել, քանի որ ինչպես Քառօրյայի, այնպես էլ 44-օրյա պատերազմի մասնակիցները, պատերազմում հայրենիքի համար զոհվածները բոլորը մեր հերոսներն են: Բայց քանի որ այդ օրը հենց ապրիլյան քառօրյայի օրն էր, ես կարողացել էի հաղթել ինչպես թուրքի, այնպես էլ ադրբեջանցու, ուզում եմ նվիրել նրանց:

Երկու մրցակիցներիս հետ գոտեմարտելիս էլ պարբերաբար պատերազմի մասին մտքեր եմ ունեցել, բայց փորձում էի մտքերս չշեղել բուն գոտեմարտից, որպեսզի ինձ չխանգարեր գլխավոր նպատակիս հասնելու համար: Ինձ պետք էր հաղթանակ, որպեսզի հետո արդեն ուրախանայի այդ հաղթանակներով:

Այդուհանդերձ, եզրափակիչի վերջում թուրք ըմբիշն արտասվեց, դու նրան բարձրացրիր գորգից եւ հանգստացրիր: Ինչպե՞ս արձագանքեց մրցակիցդ քո քայլին:

Դա մեր սպորտային բնավորությունն է: Ըմբշամարտի ընտանիքն ուրիշ է: Չգիտեմ՝ ճիշտ էր, թե սխալ, որ ես նրան մոտեցա, բարձրացրի, բայց այդ պահին ճիշտ գտա՝ այդպես վարվել: Մի օր էլ մենք, մեր մարզիկներն են պարտվելու նրանց, եթե մենք նրանց հետ վատ վարվենք, նրանք էլ մեզ հետ են վատ վարվելու:

Ի՞նչ ապրումներ ունեցար պատվո հարթակին:

Անբացատրելի զգացողություններ ապրեցի: Զգացողություններս կրկնապատկվեց, երբ տեսա, թե ինչ ցնծությամբ է ընդունում իմ հաղթանակը հայ ժողովուրդը, ինչպես են բոլորն արձագանքում եւ ուրախանում իմ նվաճումով: Ինձ դա ավելի է պարտավորեցնում, որպեսզի Հայաստանի դրոշը միշտ բարձր պահեմ:

Այս մեծ հաղթանակս հայ եւ եզդի ազգերինն է: Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու, իմ հաղթանակով ուրախանալու համար, առանձնահատուկ շնորհակալություն անձնական մարզիչներիս, հավաքականի մարզիչներին, հորեղբայրներիս, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել այս հաղթանակին հասնելու ճանապարհին: