ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց 9։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում ժամանակից շուտ, 4 րոպե 10 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին եւ դուրս եկավ եզրափակիչ:
Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը 3 միավոր վաստկեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց շվեդ մրցակցին եւ պարտեր նստեցրեց, բայց Ամոյանը չկարողացավ գլորում կատարել: Երկրորդ մրցափուլում աշխարհի չեմպիոնն ավելացրեց ճնշումը, նախ՝ 4 միավորանոց գլորում կատարեց, ապա՝ եւս երկուսն ավելացրեց իր հաշվին եւ նվաճեց եզրափակիչի ուղեգիր:
Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարը, որը կիսաեզրափակիչում 7:3 հաշվով հաղթել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սան, Բուլղարիայի հավաքականի անդամ Հայկ Մնացականյանին:
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 1 րոպե 58 վայրկյանում 9:0 հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկեւիչուսի հետ: 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթանակ է տարել սլովակ Դենիս Խորվաթի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 6:5 հաշվով համառ պայքարում առավելության է հասել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ:
Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոնի, Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները նվաճել է 72 կգ քաշային կարգում: 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնություն ոսկե մեդալ նվաճելուց հետո երիտասարդ ըմբիշը հայտարարեց օլիմպիական քաշ տեղափոխվելու մասին:
63 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը գերլարված պայքարում 1:3 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ադրբեջանցի ըմբիշը պարբերաբար հրահրում էր Հրաչյա Պողոսյանին, փորձում խեղդել, ինչին Պողոսյանը շատ կոպիտ էր պատասխանում: Մի քանի անգամ գորգի մրցավարը ստիպված եղավ նախազգուշացնել ըմբիշներին եւ կանխել վեճը:
Հրաչյա Պողոսյանը պայքաը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպե 26 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ