Բուսկետս․ Չավին հավանել է Կեսիեի խաղը, նա կօգնի մեզ
«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխի Բուսկետսը դրական է արտահայտվել իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի մասին։ 25-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստն ամռանն անվճար կմիանա կատալոնական ակումբին։
«Չավին տեսել է Կեսիեի խաղը եւ համաձայնել է նրա տեղափոխությանը։ Ես ուրախ եմ, որ «Բարսելոնան» իրականացնում է տրանսֆերներ, իսկ խաղացողները ցանկանում են հանդես գալ մեր ակումբում։ Կեսիեն ուժեղ ֆուտբոլիստ է եւ կօգնի մեզ»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է RAC1-ը։
Կեսիեի պայմանագիրը «Միլանի» հետ կավարտվի հունիսին։ «Բարսելոնան» նրա հետ կկնքի չորս տարվա պայմանագիր տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ֆրանկ Կեսիեն մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ