Նոր նախագիծ
Այսօր բացվել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ֆեյսբուքյան էջը, որով խմբի անդամներն ազդարարել են իրենց նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին։ Ողջույնի տեքստում խումբը ներկայացնում է իր ապագա նախագծերը եւ հրավիրում համագործակցության։ Հիշեցնենք, որ օրեր առաջ իր «Ապրիլյան իշխանության իմաստը» հոդվածում խմբի հիմնադիրներից Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել էր այս նախագծի մասին։
«Այլընտրանքային նախագծեր» խումբը հասարակական կառույց է, որի անդամները ներկայացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, կրթություն եւ այլն։ Ունենալով զգալի փորձ եւ ներգրավված չլինելով ներկայիս պետական կառավարման համակարգում, լավ տեսնելով այսօրվա Հայաստանում իրական այլընտրանքային գաղափարների եւ նախագծերի անհրաժեշտությունը, խմբի անդամները գիտակցում են պատասխանատվությունը պետության հանդեպ, եւ նախաձեռնել են այս ձեւաչափը՝ մշակելու եւ առաջարկելու ցավոտ ու կարեւոր խնդիրների շուրջ սեփական, այլընտրանքային լուծումները։
Խումբն իր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման սեփական տարբերակները ներկայացնելու է կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, ակտիվ աշխատելու է միջազգային կազմակերպությունների եւ տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։
«Այլընտրանքային նախագծեր» խումբը մշտապես աշխատելու է նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Քաղաքական կոռեկտությունը եւ կարեւոր թեմաների շուրջ բազմակողմանի քննարկում ապահովելու ունակությունը լինելու են համագործակցության կարեւոր պայմաններից։ Մշակվող առաջարկների նախնական ամփոփագրերը ժամանակավորապես տեղ են գտնելու խմբի ֆեյսբուքյան էջում՝ մինչեւ պաշտոնական կայքի գործարկումը։ Միացեք մեր էջին, մասնակցեք քննարկումներին, կիսվեք Ձեր տեսակետներով եւ մոտեցումներով։ Քննարկումների մասնակիցներին մեր խնդրանքը՝ պահպանել կոռեկտություն եւ մնալ քննարկվող թեմայի շրջանակներում։

















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ