ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա ուղիղ բախման կհանգեցնի ՌԴ-ի և դաշինքի միջև. Լավրով
Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև ուղիղ բախման կհանգեցներ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ), հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ հիմա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու, պետք է խաղաղապահներ ուղարկել: Հուսով եմ, որ նրանք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Սա կլինի ուղիղ բախումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջև, ինչից բոլորը ոչ թե կցանկանային խուսափել, այլ ասում էին, որը նման բան երբեք սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,-ասել է նա։
Միաժամանակ Լավրովը չի բացառել, որ Լեհաստանը, առաջարկելով խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, կցանկանար «շտաբ-բնակարան սարքել Լվովում, իսկ հետո մնալ այնտեղ»։
«Այս սադրանքի երկրորդ նպատակը՝ արդեն խոսվում է ոչ միայն խաղաղապահ զորակազմի մասին, արդեն խոսվում է, որ ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլ մերձբալթյան երկրները կարող են այնտեղ ուղարկել մի քանի փոքր գումարտակներ՝ պաշտպանելու Ուկրաինան։ Այնպես որ, մենք պետք է համբերատար լինենք»,-շարունակել է Լավրովը:
Ավելի վաղ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի իր տարածք հրավիրել «բոլորին, ում ցանկանում է», այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահներին։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «չի համարձակվի հարձակվել դաշինքի վրա»։
Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն:
«Իհարկե, ես լսում եմ նրանց ձայնը, ովքեր պահանջում են ոչ թռիչքային գոտի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, որքան էլ դժվար լինի, մենք դրան չենք տրվի»,-ասել է սոցիալ-դեմոկրատը։
«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չի դառնա, այս հարցում մենք համակարծիք ենք եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ»,-ասել է նա։
Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։
«Այսպես էլ պետք է մնա»,-հավելել է կանցլերը։ Միաժամանակ նա ասել է, որ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիայի օգնությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:


















































Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ
Կիևում հզոր պայթյուններ են գրանցվել
Կիևում պայթյուններ են, Ուկրաինայում՝ օդային տագնապ
Արեստովիչը խոստովանել է, որ ստել է ուկրաինացիներին ռազմաճակատներում տիրող իրավիճակի մասին
Ոչնչացրել են ուկրաինական բանակի խոշոր զինապահեստներից մեկը
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը