Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը որոշել է մուկն ու կատու խաղալ բոլորի հետ

Նախօրեին, ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպման ներկայանալու առաջարկն անակնկալի է բերել շատ պատգամավորների, քանի որ վարչապետը ողջ խմբակցության հետ շատ հազվադեպ է հանդիպում, լավագույն դեպքում՝ ամիսը մեկ անգամ, իսկ վերջին հանդիպումից մեկ ամիս էլ չի անցել։ Չնայած Փաշինյանը պատգամավորներին փոխանցել է, որ առաջիկա օրերին արտառոց, հրատապ օրակարգ չկա, սակայն քննարկման ընթացքից, նրա հայտարարություններից ոմանց մոտ խոր կասկածներ են առաջացել, որ ապրիլին նախատեսված մոսկովյան այցի ընթացքում, որի ժամանակ չի բացառվում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ՀՀ վարչապետը ստիպված է լինելու ինչ-ինչ հարցերի շուրջ որոշում կայացնել, եւ թիմին նախապատրաստելու անհրաժեշտություն է առաջացել։Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման առանցքային թեման եղել են Ադրբեջանի ներկայացրած խաղաղության օրակարգի նախապայմանները՝ 5 կետերը։ 

Հիշեցնենք․ հայկական կողմին ներկայացված այդ ուլտիմատումի կետերն են․ «Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։ Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։ Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ եւ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից։ Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Տրանսպորտի եւ այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն»։ Իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին ստիպված են փակագծեր բացել, թե ինչ են հասկանում այդ կետերի տակ։

Օրինակ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն առաջին կետի վերաբերյալ նշել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքների նկատմամբ որեւէ հավակնություն չունի: Իսկ այն հարցին, թե Ադրբեջանը բազմիցս ասել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, Աղաջանյանը պատասխանել էր․ «Մեր դիրքորոշումն այդ դիտարկմանը փակում է հարցը հետեւյալ համատեքստում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբեւէ Հայաստանը որեւէ նկրտումներ չի ունեցել, եւ խոսքը Արցախի բնակչության` հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետեւաբար՝ ամբողջ համատեքստը կոնֆլիկտի՝ սկսած 1990-ականների սկզբից, հենց սա է եղել, եւ այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում»։ Խոստովանելով, որ իրենց իշխանությունն Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակական-քաղաքական շրջանակներում։

ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ փակ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ավելի բաց եւ ուղիղ տեքստով նույն միտքը կրկնել է։ Նախ ասել է, որ՝ այո,  չպետք է վախենալ հայտարարել, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը մեզ համար սկզբունքորեն քննարկելի են, նաեւ հավելել է, որ պաշտոնական Երեւանը «լրացումներ» է ուղարկել՝ ի պատասխան, որոնք այդ փաստաթուղթն ավելի հայանպաստ կդարձնեն։ Փաշինյանը չի մանրամասնել, բայց պատգամավորներին քննարկման ընթացքից հասկանալի է դարձել, որ, օրինակ, իշխանությունը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ «լրացումն» այն է, որ պետք է ամրագրվի, թե Հայաստանը սատար է կանգնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Փաշինյանը փորձել է հիմնավորել իր միտքը, թե Մոզամբիկն էլ կարող է հայտարարել, թե սատար է կանգնում, բայց Հայաստանը հիմնովին է սատար կանգնելու, եւ, աստված մի արասցե, ռազմական գործողությունների դեպքում աջակցելու է արցախցի մեր հայրենակիցներին։

Ներկաները հասկացել են, որ Փաշինյանն անգամ չի դիտարկում այն, որ եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, այն հայաթափվելու է, եւ առավել գիտակիցները զարմացել են այս կուրության եւ ցանկալին իրականության տեղ անցկացնելու նրա ձգտումի վրա։ Ապա իր հայտարարությունից առաջացած ծանր մթնոլորտը ՔՊ առաջնորդը փորձել է ցրել մեկ այլ հայտարարությամբ, թե խաղաղության պայմանագիրը մոտ ապագայի հարց չէ՝ նախ պետք է դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացը մեկնարկի, որի ավարտից հետո նոր կգա պայմանագրի հերթը՝ մոտավորապես 5-6 տարի հետո։ «Հենց դրա համար էլ հիմա չպետք է մերժենք Ադրբեջանին եւ թույլ տանք, որ նա նոր սադրանքների գնա»,- մոտավորապես ասել է նա եւ հավաստիացրել, որ ապրիլին աշխատանքային այցով Մոսկվա կատարելիք այցի ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու։
Հարց է հնչել՝ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ՌԴ այցն արդյոք չի՞ ընկալվի որպես աջակցություն կողմերից մեկին, բնականաբար՝ Ռուսաստանին, Փաշինյանը հարցին հարցով է պատասխանել՝ իսկ Ֆրանսիա այցն այդպե՞ս է ընկալվել՝ ի աջակցություն Ուկրաինայի: Անդրադարձ է եղել նաեւ Արցախում գազամատակարարման դադարեցմանը։ Փաշինյանն ասել է, որ պետք է պատրաստ լինենք ադրբեջանական նմանատիպ սադրանքներին, եւ ընդգծել է, որ պետք է զգույշ լինել հայտարարություններում, քանի որ դա սադրանք է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք նոյեմբերի 9-ի պայմանագրով հանձն են առել Արցախի անվտանգության պաշտպանությունը։

hraparak.am