Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը
Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:
Ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:
Հրշեջ-փրկարարները այդ մի քանի կիլոմետրանոց հատվածը ճանապարհային ոստիկանների ու Հրազդանի բժիշկների հետ ոտքով շրջում են, անհրաժեշտության դեպքում հոսանքազրկում են ավտոմեքենաները, փակում բագազաբալոններն ու պարզում՝ վիրավորներ կան թե ոչ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, եթե ժամանակին ճանապարհն սպասարկող ճանշինը մշակեր մերկասառույց ճանապարհը, իսկ որոշ վարորդներ էլ ավտոմեքենաների տակ ունենային ձմեռային անվադողեր, ապա այս շղթայական վթարը տեղի չէր ունենա:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)