Այդ կոկորդիլոսաբույծը որտեղ գնում է՝ անպայման կոնֆլիկտ ու քաշքշուկ է լինում. Անդրեասյան
Մարտի 16-ի երեկոյան Վեդիում կրակոցներ են արձակվել «Իմ հզոր հայրենիք» կուսակցության քարոզչական պաստառի ուղղությամբ։ Վնասվել է նաեւ այն խանութի դուռն, պատուհանը, որի վրա փակցված է եղել պաստառը։
«Իմ հզոր հայրենիք» կուսակցության անդամ, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դատապարտեց միջադեպը՝ համարելով դա թուլության նշան։
«Որ ասում են՝ մարդն ընկնում է խեղդվելու, օգնող չի լինում, ձեռքը գցում է փրփուրներից։ Երկրորդ՝ նման բան չի կարելի, անկախ նրանից՝ ով ուզում է լինի։ Մնացածով թող իրավապահները զբաղվեն։ Ես էլ Ուրցաձորում եմ ապրում, չեմ կարող Վեդիի դեպքի հետ կապված ինչ-որ բան ասել։ Մարդն էլ, վերջիվերջո, սեփականատեր է, վնաս են տվել»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ճիշտ գնահատականը հասարակությունը կտա ընտրությունների օրը։
Անդրեասյանը չգիտի, թե ով կարող է լինել պաստառի և խանութի վրա կրակոցներ արձակող անձը. «Միայն մի բան գիտեմ՝ այդ կոկորդիլոսաբույծը որտեղ գնում է՝ անպայման կոնֆլիկտներ, քաշքշուկներ են լինում։ Երեկ էլ՝ գնացել են հանդիպման։ Մի փոքրիկ գյուղ, որտեղ 10-15 տնտեսություն մարդիկ են ապրում, իբրև գնացել է հանդիպման, ժողովուրդը սկսել է քաշքշել, կռիվ, շամաթա։ Ասում են՝ նման բաներ են եղել։ Դրա կարողությունն ու հմտությունը սա է»։
Անդրեասյանի խոսքով՝ վերջինս եկած օրվանից «բաժանիր, որ տիրես» սկզբունքով է գործել և մինչև օրս էլ գործում է. «Սա է իրենց վարվելակերպը, գործելակերպը։ Դրան գումարած էլ՝ թուրքամետ հարաբերություններ են ստեղծում։ Այլ բան ինչ ասեմ, բոլորդ էլ տեսնում եք»։
Հարցին՝ արդյո՞ք Գարիկ Սարգսյանի, ՔՊ-ականների կողմից ճնշման փորձերի, քարոզչությանը խոչընդոտելու, ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկություններ կան՝ Անդրեասյանը նշեց, որ ճնշումներ, որոշակի պարտադրանք կա պետական մարմիններում, պետական ապարատում աշխատողների նկատմամբ։ Բացի այդ, ըստ նրա, համայնքային բոլոր նորմալ ծառայողներին, որոնք ունեցել են վկայական, աշխատանքային փորձ՝ գրեթե 90 տոկոսով ազատել են կամ ստեղծել են այնպիսի անառողջ բարոյահոգեբանական վիճակը, որ մարդիկ ստիպված դիմում են գրել ու հեռացել՝ ասելով «թքած աշխատանքի վրա»։ Ուրցաձորում աշխատողներին ինքն է խնդրել, որ դիմում չգրեն։
«Վախի մթնոլորտ է տիրում, բայց մեր ժողովուրդը երբեք չի վախեցել, իր ճիշտ ընտրությունը կատարել է»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջին խնդիրը պետք է լինի բարոյահոգեբանական վիճակը վերականգնելը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)