Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը պետական պարտքը ավելացրել է 2,45 մլրդ դոլարով

News.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելացել է 2միլիարդ 450 միլիոնԱՄՆ դոլարով կամ 35,8 տոկոսով։ Ներկայումս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է մոտ 3200 դոլար։

Նախկինում այս իշխանությունները, երբ ընդդիմություն էին,հաճախ հայտարարում էին պետական պարտքի ավելացման վտանգների, հնարավոր ֆինանսական անկայության և դրանց անարդյունավետ ծախսելու մասին։ Սակայն իշխանությունը ստանձնելուց հետո նրանք շարունակեցին նույն ֆինանսական քաղաքականությունը, այն է՝ կապիտալ ծրագրերի իրականացման անվան տակ նոր պարտքեր ներգրավել առանց գնահատելու և վերահսկելու այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանապարհաշինության, ոռոգման, դպրոցաշինության և այլ ենթակառուցվածքների կառուցման անվան տակ վերցվում են խոշոր վարկային փաթեթներ, որոնք հիմնականում թերակատարվում են կամ ամբողջությամբ ձախողվում, այսինքն՝ խախտում են հաստատված ժամանակացույցը, վատ վերահսկողության կամ կոռուպցիայի հետևանքով անորակ աշխատանք է կատարվում և այլն։

Սրա վառ օրինակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն է․ նախկին և գործող իշխանությունների կողմից մինչև այժմ փոշիացվել են շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնք ձեռք էին բերվել Ասիական զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Եվրոպական զարգացման բանկից և այլ աղբյուրներից։ Առանց համապատասխան գնահատումներ և հետևություններ անելու՝ փորձում են սկսել Սիսան-Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքները։

Իրավիճակը չի փոխվել նաև վերջին տարիներին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը թողարկեց 750 մլն ԱՄՆ դոլարի պետական պարտատոմսեր, որոնցից ստացված գումարները հիմնականում ուղղեց ասֆալտապատման ծրագրերին։ Անշուշտ, այդ ծրագրերը քաղաքական օգուտներ բերեցին նախընտրական շրջանում, բայց դրանցտնտեսական արդյունավետությունը փաստացի շատ ցածր է։

Ուշագրավ է, որ միայն 2021 թվականին տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով գործող իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 1,26 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով այսինքն՝ նոր վերցված պարտքն ավելի շատ դարձել է բեռ․ դրա բերած օգուտն անհամեմատ քիչ է։

2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ բյուջեի պակասուրդը կազմելու է 242,2 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 500 մլն ԱՄՆ դոլար։Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական պատժամիջոցների պատերազմը՝ 2022 թվականի համար Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վերանայվում են։ Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմելու է 1,6 տոկոս նախկին 5,3 տոկոսի փոխարեն։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը պարտադրված է լինելու լրացուցիչ վարկեր ներգրավել։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական պարտքը արդեն իսկ ավելացել է 98 մլն դոլարով, և սա դեռ տարվա սկիզբն է։

Ամփոփելով առկա իրավիճակը՝ կանխատեսելի է, որ 2022 թվականի ընթացքումարագ տեմպերով շարունակելու է աճել ՀՀ պետական պարտքը, որն էլ ավելի է վատթարացնելու երկրի ֆինանսական կայունությունը և պարտադրելու է ավելացնել հարկային բեռը։