Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Այս պահին չկան խաղի հստակ կանոններ, ուստի չի կարելի բացառել պատերազմը

«Պետք է ֆիքսենք, որ հիմա աշխարհը գտնվում է դե ֆակտո 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ,- ասում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ու անդրադառնալով Հայաստանի գլխին կախված վտանգներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, հավելում,- դա կարող ենք անվանել պոստմոդեռնիստական պատերազմ, կարող ենք այլ անվանում տալ, բայց, այնուամենայնիվ, արդեն տեւական ժամանակ է՝ աշխարհի տարբեր հատվածներում ուժային տարբեր բեւեռների ազդեցության տակ գտնվող երկրներ կամ այս պարագայում հենց ուժային բեւեռներ ուղիղ պատերազմական գործողությունների մեջ են»։  

Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է, որ կոնֆլիկտները 21-րդ դարում իրար հետ շաղկապված են․ «Այսինքն՝ այն, ինչ սկսվել էր Սիրիայում տարիներ առաջ, որ շատերին թվում էր մի հեռավոր կոնֆլիկտ,  ուղիղ կապ ուներ Հայաստանի, մեր տարածաշրջանի հետ։ Նույնն է նաեւ հիմա․ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարելի է ասել՝ նույն շղթան է կամ շղթայի տարբեր օղակներն են, եւ եթե մի օղակ ցնցվում է, ապա այդ ցնցման ուժգնությունը կարող է հասնել նաեւ մյուս օղակներին։ Այսինքն՝ եթե Ուկրաինայում պատերազմ է, որում ընդգրկված են որոշակի ուժեր, չի կարող Հայաստանն այդ ամենից լիովին անմասն մնալ եւ ազդեցություն չունենալ տարբեր իմաստներով»։ 

Ինչ վերաբերում է այս պատերազմի հետեւանքով կոնկրետ Հայաստանին սպառնացող վտանգներին, ապա 2 կարեւոր հանգամանք է առանձնացնում Ռուբեն Մելքոնյանը․ «Առաջինը, որ պատերազմող կողմերից մեկը մեր դաշնակիցն է, դրանից բխող տարբեր հեռանկարներով․ թե ինչքանով ռուս-հայկական կամ ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանը կամ այդ կառույցներին անդամակցող այլ պետություններ ինչ-որ պահից սկսած ավելի բաց կներգրավվեն կամ ավելի բաց իրենց դիրքորոշումը ստիպված կլինեն հայտնել այս իրավիճակի հետ կապված։ Դրանից բխող կարող են լինել տարատեսակ սպառնալիքներ՝ սկսած պատժամիջոցներից, որոնք ինքնաբերաբար կարող են ազդել Հայաստանի վրա, վերջացրած տարատեսակ այլ խնդիրներով։ Եվ 2-րդ․ պատերազմող մյուս կողմն Ուկրաինան է, որը, ցավոք սրտի, որպես պետություն՝ միշտ եղել է մեր հակադիր ճամբարում՝ միշտ սատարել է Ադրբեջանին, միշտ քվեարկել է Ադրբեջանի օգտին, երբեք չի անդրադարձել Արցախում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումներին, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաեւ, եթե հիշում եք, տարիներ առաջ մի կառույց ունեին, որտեղ ընդգրկված էին Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, այսինքն՝ նաեւ քաղաքական իմաստով կապված է մեր թշնամի պետության հետ՝ ռազմավարական որոշակի շահեր ունի։ Եվ այս համապատկերում՝ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակի փոփոխությունը կարող է նաեւ ակտիվացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի, այդ պահին Ադրբեջանի ավելի չեզոք, Թուրքիայի ավելի ակտիվ դիվանագիտական պահվածքը կարող է վերածել ակտիվ գործող եւ միջամտող (նաեւ ռազմական առումով) պետության պահվածքի»։ Ռ․ Մելքոնյանը հավելում է, որ այս պարագայում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգություններ, զինված հարձակում, միանշանակ, կարելի է կանխատեսել։

Հնարավո՞ր է մոտ ապագայում նոր պատերազմի առաջ կանգնի Հայաստանը։ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կոտրվում ու փշրվում են նախկին բոլոր բանաձեւերը, բոլոր հավասարակշռման մեխանիզմները, այդ թվում եւ չպատերազմելու, տարատեսակ միջազգային օրենքների եւ գրված-չգրված բանաձեւերի հանդեպ հարգանք տածելու, այսպես ասած, մեխանիզմները, եւ դրա համար անցյալի բանաձեւերի վրա հենվելով կարծել, որ պատերազմ կլինի կամ չի լինի՝ ճիշտ չէ։ Մենք նոր իրողությունների մեջ ենք, եւ այդ իրողություններն այս պահին խաղի հստակ կանոններ չունեն, ուստի բացառել պատերազմը, իհարկե, չի կարելի»։ 

Վերջին շրջանում թե՛ Արցախի, թե՛ ՀՀ տարածքում գրանցված սահմանային դեպքերն արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակով են պայմանավորված, թե՞ ոչ․ Ռուբեն Մելքոնյանը սահմանային լարվածությունը մի քանի իմաստով է մեկնաբանում, նախեւառաջ՝ Ադրբեջան պետության բնույթով․ «Ինչքան էլ հիմա իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, Ադրբեջան պետությունն իր բնույթով հակահայկական է, ցեղասպան մտածողությամբ, ավելին ասեմ՝ բարդույթավորված պետություն է, որպես փաստ՝ երեկվա Ալիեւի ելույթը, որտեղ նա խոստովանում էր, որ 30 տարի պարտվել է Հայաստանին, ինչը բարդույթներ է առաջացրել այդ պետության մեջ, եւ հիմա Հայաստանի հանդեպ հակադիր քայլեր անելը, հայերի հանդեպ անախորժ վիճակներ ստեղծելը սահմանին, կարծես այդ բարդույթները բավարարելու առիթներ են»։ 

Թուրքագետն Ադրբեջանի պահվածքը սահմանային այս լարված իրավիճակում պայմանավորում է սառը քաղաքագիտական, պրագմատիկ հաշվարկներով․ «Հայաստանը հիմա խոցելի իրավիճակում է, Հայաստանը շարունակում է ղեկավարել պարտված, տապալված իշխանությունը, եւ Հայաստանը չունի ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ անգամ բարոյահոգեբանական ներուժ՝ հակադարձելու այդ ամենին։ Բնական է, որ Ադրբեջանի այս ճնշումները, ոտնձգությունները շարունակվելու են՝ ունենալով մեկ գերնպատակ՝ ստիպել Հայաստանին եւ նրա իշխանություններին, որոնց կարծես այդքան էլ ստիպելու կարիք չկա, նաեւ հոգեբանորեն հասարակությանը ճնշելով, որ պետք է կրկին պատրաստ լինեն ցավոտ զիջումների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի եւ այլն»։ 

Մի կարեւոր հանգամանք եւս, որ առանձնացնում է Մելքոնյանը․ դա գերակտիվ թուրքական դիվանագիտությունն է, որն անընդհատ ստանձնում է միջնորդի որոշակի դերակատարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ․ «Նաեւ նրա շփումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, պարզ է, որ Թուրքիան արդեն իսկ այս խաղում շատ որոշակի եւ վճռորոշ դերակատարում ունի, եւ իրավիճակի փոփոխությունից այդ իր վճռորոշ դերակատարումը կարող է նաեւ մեր տարածաշրջանում ունենալ կոնկրետ դրսեւորումներ, այսինքն՝ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակից բխելով չի բացառվում, որ Թուրքիան, ի վերջո, կարողանա հաղթահարել ռուսական ներկայության արգելքը եւ դառնալ դրության տերը։ Իհարկե, սա քիչ հավանական սցենար է, որովհետեւ, հաշվի առնելով իրավիճակը, ակնհայտ է որ Ռոսաստանը կարողանալու է իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծել, եւ շատ մեծ է սրա հավանականությունը, բայց Թուրքիան վարում է իր սովորական քաղաքականությունը՝ ակտիվ մտնել խաղի մեջ, սպասել, թե կշեռքի նժարը որ կողմ է թեքվում, եւ ըստ այդմ գործել։ Եթե թեքվի ռուսական շահերի կողմը, ապա Թուրքիան հանդես կգա եւ կշարունակի իբրեւ խաղաղության կողմնակից պետություն, եթե թեքվի ի վնաս Ռուսաստանի, ապա թուրքական կամ թուրք-ադրբեջանական ագրեսիան բացառել չի կարելի, հատկապես որ Շուշիի հռչակագրով թուրք ադրբեջանական թիրախներն ու բանակները, ըստ էության, նույնական են»։