Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

10 միլիոն դոլար «չներդրողի» պատմություն

Իշխանությունը, նախքան իր համար հպարտանալու հիմք ստեղծելը՝ պարտվելը, հայտարարում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ու համառորեն չէր ասում, թե ինչպես են համագործակցելու այս 3 միլիոնը, որ արդյունավետ աշխատեն: Չէր ասում, որովհետեւ իրենք անգամ 3 հոգով չեն հաջողում համագործակցել: Արդյունքում տուժում են բոլոր նրանք, որոնք պարտությամբ հպարտ չեն, գրում է hraparak.am-ը:

 Երեւանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 17-ի 1004-Ա որոշմամբ, Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2 016 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով մինչեւ 2080 թվականի ապրիլի 1-ը (60 տարով) տրամադրվել է «Հայկ-88» ՍՊԸ-ին: Ընկերությունը տարածքը վարձակալել էր դեռեւս 2003 թվականին, սակայն քանդման-կառուցապատման իրավունք չուներ: 2020-ի նոյեմբերին ստացել է եւ պարտավորվել նշված տարածքում կառուցել բազմաֆունկցիոնալ կենտրոն: Երեւանի քաղաքապետի որոշման մեջ նշված չէ, թե ինչ կենտրոն: Այսինքն, «Հայկ-88»-ը սեփական ցանկությամբ կարող է կառուցել ավտոտեխսպասարկման, առողջապահական, զվարճանքների, թուրքական ազդեցության տարածման կամ այլ կենտրոն:

ՀՀ կառավարությունն էլ, իր հերթին, քաղաքապետի որոշումից 6 ամիս անց՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ի 1859-Ա որոշմամբ, նույն տարածքն ու հարակից եւս 10 028,29 քմ տարածք տրամադրել է նույն՝ «Հայկ-88» ընկերությանը: «Հայկ-88»-ը քաղաքապետին ասել է, որ բազմաֆունկցիոնալ, անհայտ նշանակության կենտրոն է կառուցելու, իսկ կառավարությանն ասել է, որ մտադիր է այգի հիմնել, որտեղ կլինեն մանկական զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ամֆիթատրոն, ստորգետնյա ավտոկայանատեղի եւ այլն:

Քաղաքապետը չի սահմանել շինարարության ավարտի հստակ ժամկետ, բայց որոշման մեջ գրել է. շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարությունը չսկսելու եւ/կամ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը պարտավորվում է վճարել 30 միլիոն ՀՀ դրամ տուգանք: Կառավարությունը որոշել է. «Ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ՝ համապատասխան շինարարության թույլտվություն ստանալուց հետո 48 ամսվա ընթացքում: Ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում կառուցապատման պայմանագրերը կարող են լուծարվել, ինչպես նաեւ ներդրողը պարտավորվում է վճարել 100 միլիոն դրամ տուգանք»:

Կրկնենք․ կառավարության այս որոշումից 6 ամիս առաջ «Հայկ-88» ընկերությունն արդեն ուներ տվյալ տարածքներում շինարարության թույլտվություն: Նույն տարածքի վերաբերյալ երկու համանման որոշում ընդունելու միակ բացատրությունն իշխանավորների էությունն է՝ միայն խոսել, գործը կարեւոր չէ: Կառավարությունը որոշումն ընդունել է իր հպարտության հիմքի՝ պարտության եւ կապիտուլյացիայից 2 շաբաթ անց՝ ձեւացնելու համար, թե պարտվող երկրում միլիոնների ներդրումներ են անում: Իրականում՝ չեն անում, որովհետեւ «Հայկ-88» ընկերությունը նման է պարտությամբ հպարտ կառավարությանը՝ ասում է, բայց չի անում:

Պետական կառավարման համակարգում այս փնթիության եւ չհամագործակցած աշխատանքի արդյունքում է, որ քաղաքապետի որոշումից՝ երկու, իսկ կառավարության որոշումից մեկուկես տարի անց նշված տարածքներում բան չի արվել: Նույն անխնամ ու կեղտոտ տարածքն է՝ չորացած ծառերով:

Մինչդեռ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետն իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում՝ բնակիչների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար, ու խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին: Քիչ հավանական է, որ Կոմիտասի պողոտայում հազարավոր քմ տարածքներ անտերության մատնելը բխի բնակիչների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունից: Քաղաքապետն անգամ չի էլ փորձել խորհրդակցական ձայնով մասնակցել կառավարության նիստին եւ տեղեկացնել, որ ինքը վեց ամիս առաջ արդեն քաղցր աչքով է նայել «Հայկ-88» ընկերությանը:

Կառավարության նիստում «Հայկ-88» ընկերության հարցը ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում բանավոր հայտարարել է, որ «Հայկ-88»-ը 10 միլիոն դոլարի ներդրում է անելու, ու չի ասել, որ Երեւանի քաղաքապետը տարածքի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է: Ըստ նախարարության կանոնադրության, ՏԿԵ նպատակն է՝ Երեւանում տարածքային կառավարման իրականացումը: Մինչդեռ որոշման նախագիծ են մշակել առանց հարցն ուսումնասիրելու, առանց Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվելու։ Քիչ հավանական է, որ Կոմիտասի պողոտայում հազարավոր քմ տարածքներ անտերության մատնելը որակվի տարածքային արդյունավետ կառավարում:

Այս անկապությունը չի տեսել Պետական վերահսկողական ծառայությունը, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, պետք է ապահովի վարչապետին Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: Ոչ ոք չի տեսել, իսկ ավելի հստակ՝ բոլորը թերացել են իրենց աշխատանքում, եւ տուժել է ու տուժում է Երեւանը:

Ըստ Հայաստանի էլեկտրոնային ռեգիստրի (e-register.am), Հայաստանում գործել է եւ/կամ գործում է 4 «Հայկ-88» ՍՊԸ՝ 3-ը գրանցված են Երեւանում, 1-ը՝ Սիսիանում: Սիսիանի եւ Երեւանի Շմիդտի 7 հասցեում գրանցված «Հայկ-88»-ները դադարեցրել են գործունեությունը: Իսկ Երեւանի Հրաչյա Քոչարի 14/2 եւ Կոմիտասի 49 հասցեներում գրանցված «Հայկ-88»-ները դեռ աշխատում են: Սրանցից մեկն աշխատում է միայն թղթի վրա: 48 ամսվա՝ 4 տարվա, քանդման-կառուցման ծրագիր ներկայացրած ընկերությունը 2 տարի բան չի անում: Կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը կապ չունեն, որովհետեւ հենց այսօր Երեւանում տարբեր շինարարական ծրագրեր ընթացքի մեջ են: 

Եթե մեր այս վերլուծությունը ճիշտ չէ, ապա հարց է ծագում՝ եթե քաղաքապետը 2020 թվականի մարտին տարածքը վարձակալությամբ տվել էր «Հայկ-88» ընկերությանը, ինչո՞ւ է կառավարությունն էլ նույն տարածքի եւ հարակից տարածքի վերաբերյալ համանման որոշում կայացնում, ինչո՞ւ միայն հարակից տարածքի վերաբերյալ որոշում չի կայացվում: Եվ անցած երկու տարում «Հայկ-88» ընկերությունը երբեւէ տեղեկացրե՞լ է կառավարությանը, թե ինչ պատճառով է հետաձգում աշխատանքները եւ երբ է սկսելու դրանց իրականացումը:

hraparak.am