Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ-ում իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. Տիգրան Աբրահամյան

Այսօր կա զուգահեռ երկու գործընթաց՝ Ադրբեջանը մի կողմից ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժը իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար»,- ասաց նա:

Աբրահամյանը հիշեցրեց, որ արդեն երկու շաբաթ է Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցները գտնվում են ադրբեջանական սադրանքների, տեղեկատվական, քարոզչական և հոգեբանական գրոհների ներքո, շփման գծի հարակից հատվածներում գտնվող մեծ թվով բնակավայրեր կրակահերթերի, արկակոծության, տարբեր սպառնալիքների ներքո են։

«Ադրբեջանական կողմը Արցախի տարբեր բնակավայրերում բարձրախոսների միջոցով կոչեր և սպառնալիքներ է հնչեցնում մեր հայրենակիցների նկատմամբ, կոչ են անում թողել Արցախն ու հեռանալ, հակառակ դեպքում սպառնում են դա անել ուժի կիրառման միջոցով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հիշեցրեց նաև, որ շուրջ 10 օր է պայթեցված է Հայաստանից Արցախ գնացող գազատարը, մեր հայրենակիցները գտնվում են բավականին ծանր վիճակում։

«Ըստ էության, Արցախում կա էներգետիկ ճգնաժամ։ Անկախ այն հանգամանքից, որ նշում են՝ բանակցում են գազատարը վերականգնելու ուղղությամբ, ադրբեջանցիները որևէ երաշխիք չեն տալիս, որ հետագայում նմանատիպ իրավիճակ չի ստեղծվի»,- ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի նկատմամբ ամբողջությամբ օկուպացիայի իրականացումը։

«Սրան զուգահեռ՝ Հայաստանում իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իրենց համար քննարկելի է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու հարցը։ Սրանք պատահական սայթաքումներ չեն, սրանք պատահական հայտարարություններ չեն, սրանք բխում են նրանց պարագլխի՝ Փաշինյանի՝ հատկապես վերջին շրջանում հնչեցրած հայտարարության տրամաբանությունից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը: