Ծեծկռտուք՝ «Ռիո Մոլ»-ի աշխատակիցների և «էրեբունի» ակումբի բասկետբոլիստների միջև. բերման ենթարկվածներն ԱՄՆ քաղաքացիներ են
Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և «էրեբունի» բասկետբոլի ակումբի մի քանի մարզիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել,բոլոր բերման ենթարկվածները ԱՄՆ քաղաքացիներ են, այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ մարտի 14-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների, որոնք մարզիկներ են:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ, 26-ամյա Ռոբերտ Հոբսը, 27-ամայ Օմեգա Հերիսիցրը, 29-ամյա Բենզել Մենսերը, 24-ամյա Դեվիդ Նիկլբերիրը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երկաթե կայանման նշաններով հարվածներ են հասցրել նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Սահակյանին (նշված առևտրի կենտրոնի անվտանգության պետն է), Երևանի բնակիչներ, 50-ամյա Հակոբ Հակոբյանին և 45-ամյա Էդուարդ Հարությունյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՄՆ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել, ապա բաց թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկված ԱՄՆ քաղաքացիները «էրեբունի» բասկետբոլի ակումբի մարզիկներ են:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ