Ի՞նչ ասել է՝ աջակցության կարիք չունեն, արցախցիները տաք ճաշից սկսած ամեն ինչի կարիք ունեն.Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին
Մինչ մենք այստեղ նիստ ենք անում, Արցախում շատ ծանր հումանիտար վիճակ է ստեղծվել: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:
«Մենք լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի բացակայությունը: Արդյոք կապի մեջ եք Արցախի մեր գործընկերների հետ, արդյոք Երեւանը պատրաստվում է ինչ-որ կերպ օգնել Արցախի ժողովրդին՝ դիմակայելու Ադրբեջանի հերթական հակահումանիստական այս քայլին, որն ուղղված է Արցախի հայաթափմանը»,-ասաց նա:
Ի պատասխան Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ. «Այս պահի դրությամբ, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա: Եթե կարիք լինի, բոլորս, իհարկե, պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու: Այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, ակտիվ զբաղվում են կառավարության մեջ գործընկերները»:
Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը եւս անդրադարձավ այս խնդրին՝ նշելով. «Ամենայն հարգանքով հուշատախտակների, փողոցների անվանակոչությունների նախագծերի հանդեպ, բայց մենք այսօր օրակարգում չունենք կարեւոր մի հարց՝ Արցախի վիճակը: Ստեփանակերտը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, իսկ մենք որեւէ կերպ որեւէ միջոց չենք ձեռնարկում նրանց աջակցելու:
Ինչ ասել է՝ աջակցության կարիք չունեն, այդ մարդիկ տաք ճաշից սկսած ամեն ինչի կարիք ունեն: Առաջարկում եմ սննդով, փոքրիկ էլեկտրական տաքացուցիչներ, էլեկտրական գազօջախներ կամ որեւէ այլ կերպ օգնել: Մենք այսօր ծաղիկ ենք նկարելու, բանտիկներից ենք խոսելու, բայց այնտեղ կա լուրջ խնդիր, ու մենք որեւէ հոդվածում գումար չենք նախատեսում: Սա ինչի՞ մասին է խոսում: Այս ծնր պահին արցախցիները պետք է զգան Երեւանի ու երեւանցու ուժը: Խնդրում եմ՝ մոտակա օրերին անպայման զբաղվել սրանով»:
Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Երեւանի համայնքը եւ ամբողջ Հայաստանը միշտ կանգնած է եղել Արցախի թիկունքին: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Արցախին: Եթե կան նմանատիպ խնդիրներ, կարող ենք քննարկել, կարող ենք անգամ արտհերթ նիստ հրավիրել եւ համապատասխան ֆինանսական միջոցներ ուղղել, որ կարողանանմեր հայրենակիցներն իրենց խնդիրները լուծել: Բայց ես տեղյակ չեմ, որ ձեր բարձրացրած խնդիրները կան, եւ իրենք դրա անհրաժեշտությունն այս պահին ունեն»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը