Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Օրվա ընթերցվածք

Ավետարան ըստ Ղուկասի 15․1-32
Կորած ոչխարի և կորած դրամի առակը
(Մտթ. 18.12-14)
1 Բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին՝ նրան լսելու նպատակով։ 2 Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։ 3 Հիսուսը նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև գտնի այն։ 5 Եվ երբ գտնի, այն խնդությամբ կդնի իր ուսերի վրա 6 և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։ 7 Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը ու չի փնտրի փութով, մինչև գտնի։ 9 Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը”։ 10 Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Անառակ որդու առակը
11 Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. 12 նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ 13 Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ 14 Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։ 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16 Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ 17 Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18 Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ 19 և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը”։ 20 Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ 21 Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։ 22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ. 23 բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք և ուրախ լինենք, 24 որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”։ Եվ սկսեցին ուրախանալ։ 25 Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։ 26 Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՛նչ է։ 27 Եվ սա ասաց նրան. “Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է”։ 28 Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29 Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ 30 Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։ 31 Հայրը նրան ասաց. “Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։