Hyundai-ն դադարեցրեց համագործակցությունը «Չելսիի» հետ
Հարավկորեական Hyundai ավտոմեքենաշինական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի հետ, որը ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ ենթարկվել է տնտեսական պատժամիջոցների, հաղորդում է Goal.com-ը։
«Hyundai-ն աջակցություն է ցուցաբերում սպորտին, որի մեջ տեսնում է բարության ուժը։ Մենք հպարտ ենք, որ «Չելսիի» հետ համագործակցության շնորհիվ աջակցում ենք ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին։
Սակայն այսօրվա հանգամանքներում մենք որոշել ենք, որ անհրաժեշտ է դադարեցնել մեր մարկետինգային եւ կոմունիկացիոն գործունեությունը ակումբի հետ մինչեւ հաջորդ որոշումը»,- նշվում է ընկերության հայտարարությունում։
«Չելսին» Hyundai-ի հետ համագործակցությունից ստանում է տարեկան մոտ 12 միլիոն եվրո։
Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների հետեւանքով «Չելսին» զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ Եթե մինչեւ մայիսի 31-ը սեփականատերը չփոխվի, «Չելսին» կզրկվի նաեւ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ