Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

«Պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա»․ 4 ամիս անհետ կորած զինծառայողի կնոջը չեն ընդունել ՊՆ-ում

Չորս ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանն անհետ կորած է։ Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկու օր առաջ՝ մարտի 10-ին, երկու մանկահասակ երեխաների հետ Պաշտպանության նախարարություն է գնացել՝ նախարարի հետ հանդիպելու նպատակով, բայց ՊՆ-ի ընդունարանում նրան ասել են, թե նախարարը Կառավարության նիստի է եւ չի կարող հանդիպում ունենալ։

«Մոտ մեկ ամիս առաջ նամակ էի գրել Պաշտպանության նախարարությանը եւ խնդրել, որ աջակցություն տրամադրեն երեխաներիս, մինչեւ ամուսնուս՝ Վահեին, ինչ-որ կարգավիճակ կտրվի, մահացածի կամ էլ գերիի։ Պատասխան չստանալով, որոշեցի անձամբ գալ նախարարություն, բայց ինձ ոչ ոք չընդունեց։

Այսինքն՝ ՊՆ-ում նորմալ մարդ չկար, որ հանդիպեր անհետ կորած զինծառայողի ընտանիքի հետ, երեւի ասելու բան չունեին։ Ստացվում է, որ պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա, բա անհետ կորածի կինը, անչափահաս երեխաների հետ Եղեգնաձորից հասնում է Երեւան, որ մի լուր իմանա իր ամուսնուց, բայց չեն էլ բարեհաճում ընդունել։ Անգամ չգիտեն՝ ես հացի փող ունե՞մ, որ էդքան ճամփեն կտրել, հասել եմ Երեւան, ու ՊՆ-ից ոչ ոք ինձ չի ընդունում»,- նեղսրտեց Լիանան։

33-ամյա Վահե Մանուկյանը անհետ կորել է 2021թ.–ի նոյեմբերի 12–ին։ Նա ծառայում էր Վայոց Ձորի մարզում եւ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։

Պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստով Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ.–ի նոյեմբերի 22–ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 361–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։

Գործը գտնվում է նախաքննության փուլում, ինչը նշանակում է, որ Վահե Մանուկյանի անհետացման վերաբերյալ ձեռքբերված տվյալները հրապարակման ենթակա չեն։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան պատմել էր, թե ինչ հանգամանքներում է անհետացել ամուսինը։

«Ամուսինս եւ իր հետ ծառայող ընկերը 44–օրյա պատերազմի մասնակից էին, ընկերը, որը պատերազմի հետեւանքով ոտքի վնասվածք ուներ, այդ օրը Վահեին խնդրել էր վերեւի դիրքից իր իրերը իջեցնել։ Վահեն չի մերժել եւ գնացել է ընկերոջ իրերը բերելու։ Այդ ընթացքում ամուսինս ինձ հետ հեռախոսով զրուցում էր, ես դրա շնորհիվ է, որ որոշ չափով գիտեմ՝ ինչ է կատարվել։ Այդ ընթացքում ոչ մի արտառոց բան չեմ նկատել։ Վահեն ուզեց տղայիս հետ խոսել, բայց երախան դրսում խաղում էր։ Ես անջատեցի հեռախոսը, երկու րոպե անց երբ հետ զանգեցի, որ տղայիս հետ խոսի, ամուսնուս հեռախոսն արդեն անհասանելի էր»,– պատմել է կինը։

Չորս ամիսների ընթացքում Լիանային չի հաջողվել ամուսնու ծառայակիցներից որեւե տեղեկություն ստանալ Վահեի անհետացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ մի անգամ հեռախոսազանգ է ունեցել ամուսնու այն ծառայակցի հետ, որի իրերը դիրքից իջեցնելու խնդրանքով էր Վահեն բարձրացել դիրք եւ անհետ կորել, բայց նա էլ որեւէ տեղեկություն չի տվել Լիանային։

«Ասաց՝ «ես ոչինչ չգիտեմ, չունեմ պատասխան տալու»։ Էս չորս ամսվա ընթացքում էդ մարդը նույնիսկ մի անգամ դուռս չի բացել, ասի՝ եկել եմ տեսնեմ երեխեքդ ոնց են, ի վերջո իր խնդրանքով էր ամուսինս բարձրացել դիրք»,- նկատեց Լիանան։

Լիանա Մելիքսեթյանը չունի փաստաբան, որը կարող էր որպես պաշտպան ներգրավվել հարուցված քրեական գործի շրջանակում եւ նախաքննությանը հայտնի դարձած տվյալներին տիրապետեր։

Լիանան երեք մանկահասակ տղաների հետ ապրում է Եղեգնաձորում։ Նա սպասում է իր չորրորդ զավակին, ապրում՝ վարձով եւ չի աշխատում։