«Ոսկե գնդակի» քվեարկությանը կմասնակցի ՖԻՖԱ-ի դասակարգման 100 երկիր
«Ոսկե գնդակի» քվեարկության չափանիշները կփոխվեն։ Նպատակը մրցանակաբաշխության անցկացման սկզբունքներն ավելի հասկանալի եւ թափանցիկ դարձնելն է, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։
Այս տարվանից հաշվի կառնեն ոչ թե օրացուցային տարում ֆուտբոլիստի ցուցադրած խաղը, այլ ամռանն ավարտվող մրցաշրջանի արդյունքները։ Այդ պատճառով այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության արդյունքները հաշվի կառնեն արդեն հաջորդ տարվա մրցանակաբաշխությունում։
Քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին 100 տեղերը զբաղեցնող հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները։ Գլխավոր չափանիշը կմնա ֆուտբոլիստի անհատական ցուցանիշը։ Թիմային տիտղոսները կլինեն երկրորդ կարեւոր բաղադրիչը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ