Պարապուրդի մատնված հանձնաժողովը մերժեց ընդդիմադիրներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի՝ պարապուրդի մատնված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրերս կրկին մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահությանն առաջարկած են եղել երեկ՝ մարտի 9-ին, նիստ հրավիրել:
Տեղեկացանք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ առաջարկվել է օրակարգում երկու հարց ներառել՝ առաջինը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման մասին է եղել, երկրորդը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանն ու դրանից բխող հետեւանքները տեղի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայ համայնքի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանի գլխավորած հանձնաժողովն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է արտահերթ նիստ անկացնելու առաջարկը՝ փաստացի խուսափելով վերոնշյալ թեմաները քննարկման առարկա դարձնել:
Մերժման մեջ հանձնաժողովի երաժշտասեր նախագահը նշել է, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պաշտոնատար անձանց մասնակցությամբ նիստը հանձնաժողովի նիստ չի համարվում: Տարակուսելի է առնվազն, թե ինչպես է Աղաջանյանը որոշել՝ որեւէ հարցի քննարկում որ դեպքերում կարելի է քննարկել հանձնաժողովի նիստում, որ դեպքում՝ ոչ, եթե ո՛չ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ո՛չ հանձնաժողովի աշխատակարգում այդ մասին որեւէ սահմանում չկա:
Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե փորձեց նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը լսել, նա, սակայն, մեր զանգերն անհաղորդ թողեց: Թե ինչու է ոչ միայն ԱԺ-ի, այլ նաեւ պետության համար խիստ կարեւոր այս հանձնաժողովը պարապուրդի մատնված (8-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորումից ի վեր ընդամենը մի քանի նիստ է արել) ու ինչու է մերժում օրախնդիր հարցերը քննարկման առարկա դարձնել, լրջագույնս մտորելու տեղիք է տալիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)