«Ընտրությանն իրենց աջակցողներ են պետք». Վեդիի մանկապարտեզների տնօրենները՝ իրենց ազատելու՝ Գարիկ Սարգսյանի որոշման մասին
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշմամբ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին նկատողություն, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել։
NEWS.am-ի հետ զրույցում թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Հարությունյանն ասաց, որ Գարիկ Սարգսյանի կողմից կազմված հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել մանկապարտեզում եւ տնօրենին երկու նկատողություն է արել.
«Առաջին նկատողությանը ես ծանոթ եմ, երկրորդի հիմքերն այդպես էլ չեմ ստացել։ Էլեկտրոնային փոստով եմ ստացել կարգադրություն այն մասին, որ լիազորություններս դադարեցվում են։ Ներկայացված հիմքերն ինձ համար ընդունելի չեն։ Այդ հիմքերի հետ կապված բացատրագիր եմ ներկայացրել, ըստ որի, դրանք նկատողության հիմքեր չեն։ Անգամ եթե գտնում են, թե դրանք նկատողության հիմքեր են, ապա պետք է ժամանակ տրամադրեին, որովհետեւ դա 5 րոպեում ուղղվող թերություններ էին։ Ասում էին, որ աշխատանքային պայմանագիրն օրինակելի ձեւ չի։ Ես բացատրագրում նշել եմ, որ այդ պայմանագրերը, երբ 2017 թվականին ես նշանակվել եմ տնօրեն, մարզպետարանի եւ համայնքապետարանի իրավաբանները միասին եկել են եւ ինձ տվել են պայմանագրերի օրինակելի ձեւը, դրանով էլ ես առաջնորդվել եմ»։
Ըստ Հարությունյանի՝ Գարիկ Սարգսյանի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի. «Գուցե ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, պետք է զբաղվե՞մ։ Ես իմ գործունեության տարիներին երբեւէ քաղաքական գործունեություն չեմ ծավալել։ Իմ աշխատակիցներին երբեւէ չեմ ասել՝ որեւէ կուսակցության ձայն տվեք։ Երեւի իրենց պետք է այնպիսի մարդ, որ այս ընտրություններին իրեն աջակցեն»։
Վարդուհի Հարությունյանը հայտնեց, որ Գարիկ Սարգսյանի այդ որոշումը բողոքարկելու է դատարանում։
NEWS.am–ի հետ զրույցում թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Աիդա Բարսեղյանն ասաց, որ ինքն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
«Եթե մենք նույն խախտումներն ենք կատարել՝ ինչո՞ւ պիտի իրենց ազատեն, իսկ ինձ՝ ոչ։ Ես դրա տակ ուրիշ բաներ եմ տեսնում, քաղաքական ինչ-որ նկատառումներ կան, բայց չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում։ Նախ՝ դրանք չնչին թերացումներ էին, որոնք նույնիսկ նկատողության արժանի չէին։ Իմ՝ ազատման դիմումը դեռ չի մակագրվել»։
Հարցին՝ արդյոք մանկապարտեզների տնօրենները փորձե՞լ են հանդիպել Գարիկ Սարգսյանի հետ, Աիդա Բարսեղյանն ասաց. «Երեք տնօրեններով գնացինք, որ ընդուներ մեզ, բայց երկու ժամ այնտեղ նստելուց հետո ասացին, որ ինքը չի կարող ընդունել»։
Ավելի վաղ այդ մասին հայտարարություն էր տարածել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ նշելով, որ Գարիկ Սարգսյանը սկսել է անօրինական գործունեություններ իրականացնել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)