Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և դասարանից դասարան փոխադրման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել սովորողների ամփոփիչ ստուգման, փոխադրման և ավարտման կարգում։ 

Փոխադրում՝ դասարանից դասարան

1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով, բնութագրման միջոցով:

2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ըստ հաստատության հայեցողության։ Քննական առաջադրանքները մշակվում են դպրոցի մեթոդական միավորումների կողմից:

Գնահատում

Փոխադրական գրավոր քննությունները գնահատվում են 20, բանավոր քննությունները՝ 10 միավորային համակարգերով։ Բանավորի դեպքում դրական է համարվում 4-10, գրավորի դեպքում՝ 8-20 միավորը։

Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա՝ ուսուցչի կողմից:

«Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Տարեկան գնահատականները որոշվում են կիսամյակային գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

4-րդ դասարանի ամփոփիչ ստուգում

4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

9-րդ դասարանի ավարտական քննություններ

‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից անցկացվում են կենտրոնացված քննություններ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում՝ գրավոր։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներն ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց դպրոցում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների, անհրաժեշտության դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի ընտրությամբ։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները քննություններ հանձնում են իրենց հաստատություններում։

9-րդ դասարանի համար ավարտական քննություններ են նախատեսված նաև

գրականությունից (բանավոր),
օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ)՝ սովորողի ընտրությամբ, բանավոր:
Բնագիտությունից («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) այս տարի կանցկացվի գրավոր քննություն, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր:
Հայոց պատմությունից (բանավոր),
Ֆիզկուլտուրայից (նորմատիվների հանձնում),
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել երկու և ավելի օրերի ընթացքում՝ կախված հաստատության սովորողների թվից:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:
«Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ ըստ 10 միավորային համակարգի:
Բացի կենտրոնացված քննություններից՝ մնացած առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց հաստատությունում:
Ավարտական քննություններից դրական միավոր չստացած սովորողների համար հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է վերաքննություն։
‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից վերաքննություններն անցկացվում են կենտրոնացված՝ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում:
9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննությանը կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից չի ապահովել դրական միավոր (1-3 միավոր՝ բանավորի դեպքում, 1-7 միավոր՝ գրավորի դեպքում):
12-րդ դասարանի ավարտական քննություններ

12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ ‹‹Հայոց լեզու և հայ գրականություն›› (գրավոր), ‹‹Մաթեմատիկա›› (գրավոր), ‹‹Հայոց պատմություն›› (գրավոր) առարկաներից։
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
Եթե 12-րդ դասարանի սովորողն առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի ներկայացել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից անբավարար գնահատվելու դեպքում 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու կամ քննությանը չներկայանալու դեպքում 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:
Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:
«Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ որևէ քննաշրջանի ընթացքում