ՔՊ-ական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. դատավորներից մեկին չեն ընտրի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու:
ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են թեկնածուները: Այսպիսով, տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:Եվ այսպես, մեզ հասած տեղեկությւնների համաձայն՝ քաղաքական իշխանությունները իշխող խմբակցությանը հասկացրել են՝ թեկնածուներից ում չպետք է ընտրեն, եւ, ահա, այդ անձանցից մեկը դատավոր Արսեն Նիկողոսյանն է: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր կալանքի տակ գտնվող նախագահի փաստաբանների դիմումը։
Այդ կարևոր որոշում կայացրած դատավորը Արսեն Նիկողոսյանն էր: Ասել է թե՝ վերոնշյալ դատավորներից Նիկողոսյանի՝ Վճռաբեկ դատարան գնալը բացառված է: Առաջիկայում կադրադառնանք մյուս դատավորների ճակատագրին եւս:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)