Փորձել են սադրել ընդդիմադիրներին
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի բարձրացրած լուրջ մտահոգությանը հերթական անգամ արձագանքեց իրեն բնորոշ ոճով ու արդյունքում խորհրդարանում նորից խժդժություն սադրեց։
«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ սա վախերի արդյունք է: Ի մասնավորի, բացի բուն թեմայից ունեցած վախերից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: «Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺ-ում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- ասաց Հակոբյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, այս շոուից հետո իշխանության ամենավերին «էշելոնից» քպական որոշ պատգամավորների հանձնարարություն է իջեցվել՝ շարունակել սադրանքներն ու «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին, վերցնել խոշորացույցի տակ և հնարավոր հարմար առիթի դեպքում նրանց հետ բախումներ հրահրել։ Մեր խորհրդարանական աղբյուրը փոխանցել է նաև, որ այս մասին ընդդիմադիրներին տեղեկություն է հասել, և նրանք, ըստ էության, պատրաստ են եղել նմանօրինակ սադրանքներին արժանիորեն հակադարձելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)