Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Հայաստանում հացահատիկի արտադրության ոլորտը կարող է ինքնաբավ լինել, եթե իշխանությունների կողմից մանիպուլյացիաներ չլինեն

«Հայաստանի Հանրապետության հացահատիկի արտադրության ոլորտը կարող է ինքնաբավ լինել, եթե այդ ոլորտում իշխանությունների կողմից մանիպուլացիաներ չլինեն։ Առաջին անհրաժեշտության 10 ապրանքախմբերից 8-ի գծով (այդ թվում նաև հացահատիկի) ՀՀ-ն կարող է ինքնաբավ կամ գերազանցապես ինքնաբավ լինել, այսինքն՝ ունենալ 90 տոկոս և ավել արտադրանք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նրա արձանագրմամբ՝ ոլորտի կառավարիչներն իրենք պետք է տեղյակ լինեն խնդրի ծավալներից և, իրենց նեղություն պատճառելով, հաշվարկներ կատարեն, ինչի իրականացման համար պարոն Մանասերյանը՝ նախ և առաջ խորհուրդ է տալիս նրանց այցելել Հայաստանի բոլոր այն մարզեր, որտեղ հացահատիկ է մշակվում, ծանոթանալ գյուղացիական տնտեսությունների հետ։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնն, իր հերթին, այդպիսի մանրակրկիտ հետազոտություն արել է։ Այն ժամանակ, երբ դեռ կար, գոյություն ուներ գյուղատնտեսության նախարարությունը, նույնիսկ այդ ժամանակ էլ ոչ հավաստի տվյալներ էին հաղորդվում այն մասին, թե, իբր, Հայաստանի Հանրապետության հացահատիկի շուկայում մեծ ճեղքվածք կա և շուկան ինքնաբավ չի կարող լինել։

Ես, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ՀՀ-ն լիովին ինքնաբավ է հացահատիկի արտադրության ոլորտում։ Եթե գյուղացուն չխանգարեն, չեմ ասում մեծ գումարներ տրամադրեն, այլ ուղղակի չխանգարեն, և այն հատկացումները, որ պետությունը տարիներ շարունակ արել է հացահատիկային կուլտուրաների զարգացման ոլորտում, չփոշիացնեն, այլ ծախսեն նպատակային, այսինքն՝ հատկացնեն տնտեսությանը, որը պարենային անվտանգության խնդիր է լուծում, ապա, հատուկ դիլետանտների համար նորից եմ կրկնում՝ ՀՀ-ն հացահատիկի շուկայում ամբողջովին ինքնաբավ կարող է լինել։ Իսկ եթե իշխանության համապատասխան օղակները չեն հասկանում ոլորտից և երկիրը, մեղմ ասած, խնդիրների առաջ են դնում, ապա, թող բարի գտնվեն՝ դուրս գան իրենց համար անհասկանալի դաշտից, տեղը զիջեն ոլորտի պրոֆեսիոնալներին, ովքեր կարող են այն կառավարել և պետությունն այսպիսի խղճուկ վիճակի մեջ չի հայտնվի։ Ոչ թե աղաղակելով աղմուկ հանեն, թե մենք խնդիրների առաջ ենք հայտնվել, չենք կարող հացահատիկի համապատասխան ծավալներ ապահովել, պետք է ներկրենք, Ռուսաստանին էլ այս տարի հարմար չէ մեզ հացահատիկ տրամադրել և այլն և այլն»։

Խոսելով 44 օրյա պատերազմի արդյունքում, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայտնված հացահատիկեղենի մեծ թվով ցանքատարածքների մասին, որի արդյունքում, փաստորեն, Արցախում և ՀՀ-ում նկատելիորեն կրճատվել է հացահատիկեղենի արտադրության ծավալները, Թաթուլ Մանասերյանն ասում է՝ եկեք նկատենք, որ մինչև վերջին պատերազմը, Արցախում մեր ունեցած հացահատիկային կուլտուրաների, արոտավայրերի մասին ոչ ոք ոչինչ չէր խոսում.

«Իսկ ես, ընդամենը մի քանի անձանց հետ միասին, ովքեր Արցախից չեն, այսինքն, միայն մի քանի մասնագետներով, ընդ որում՝ ամենայն մանրամասնությամբ, գիտեինք, որ Արցախը Հայաստանին ոչ միայն ուղղակի հացահատիկ էր տալիս, այլև ամենաբարձր որակի հացահատիկ և, եղել են անգամ դեպքեր, երբ մեկ տարվա ընթացքում երկու բերքատվություն է գրանցվել։ Սակայն, այնուամենայնիվ, ՀՀ-ն միայն սրանով պայմանավորված չէ, որ կառուցել է իր վիճակագրական տվյալները։ Չնայած, որ հացահատիկը նաև դրսից է ներկրվել և դրա հաշվին մենք որոշակի քանակ ենք ապահովել, բայց եղել են բազմաթիվ մանիպուլյացիաներ, երբ թացը չորին խառնելով, ասելով, թե համաշխարհային շուկայում հացահատիկի գները բարձրացել են ու ինչ - ինչ գործարքներ են կատարվել։ Ասեմ ավելին՝ մինչև այսօր էլ շատերին ձեռնտու է այդպիսի վիճակագրական գեղանկարչություն հրապարակել, որպեսզի, եթե անգամ 10 կգ հացահատիկ էլ ներմուծեն, մնացածը ցույց տան, թե իբր ներկրված է, իսկ իրականում՝ ոչ թե հացահատիկ, այլ թուղթ են ներկրել այլ կերպ ասած, մաքսանենգությամբ են զբաղվել»,- ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ու ընդգծում՝«Սիսիանի կամ Շիրակի դաշտերում ստացած բերքի գինը խառնելով համաշխարհային շուկայի գնին, բաժանել են իրար մեջ, հայտարարել են, թե ահա՝ այսինչ գնով այսքան ներմուծված հացահատիկ ենք ձեռք բերել, և բոլորը չաղ ու բախտավոր ապրել են։ Չեմ բացառում, որ այսօր հացահատիկի շուկայում ոչինչ չի փոխվել, նույն վիճակն է»,- ամփոփելով զրույցն,

Տեղեկացնենք, որ պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Միջազգային պրակտիկայում երկրների պարենային անվտանգության դիրքը գնահատվում է պարենային անվտանգության գլոբալ ինդեքսով, որը բաղկացած է 3 բաղադրիչից՝ պարենամթերքի մատչելիություն, հասանելիություն, որակ և անվտանգություն, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ձևավորվում է մի քանի գործոններով։