Ինչո՞ւ է Կոնդի առանձնատների մասով քրեական գործը կարճվել․ Պարզաբանում՝ ՔԿ-ից
Yerevan.Today-ը մարտի 1-ին հրապարակել էր, որ Քննչական կոմիտեում փակել են Փաշինյանի առանձնատան «2 միլիոն դոլարանոց» նորոգման չարաշահումների հիմքով հարուցված քրգործը: Այս առումով ՀՀ Քննչական կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշում է․
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների շրջանակներում 2019թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69110319 քրեական գործը և կատարվել նախաքննություն:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված գումարի հափշտակություն տեղի չի ունեցել, իսկ շինարարական կազմակերպությանը փոխանցված ավել գումարը վերադարձվել է ՊՈԱԿ բյուջե:
2021թ. մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու մասին:
Այս ամենով հանդերձ անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ինչպես այս, այնպես էլ մնացյալ բոլոր գործերի քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն բացառապես առաջնորդվում է օրենքի գերակայություններով, գործում է իրավաչափ և ամենայն հարգանք տածելով լրատվամիջոցների նկատմամբ՝ բարեկամաբար հորդորում ենք նախաքննական մարմնին զերծ պահել անհարկի շահարկումների, ասեկոսեների և համանման այլ դրսևորումների տրամաբանություններից»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)