«Աստվածների չաթ». Փաշինյանի նեղ կրուգը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը, իր քայլերը, որոշումները քննարկում է ավելի ու ավելի նեղ կազմով, քան, ասենք, Քաղապայամանգրի վարչության կազմն է, որի հետ ժամանակին քննարկում էր կարեւոր հարցերը:
Մենք ժամանակին գրել ենք, որ «Քաղպայմանագիրը» ներքին չաթեր ունի՝ ՔՊ խոհանոց եւ այլն, որտեղ տարբեր ֆորմատներով քննարկվում են հարցերը: Ամենանեղ կազմով չաթը բավականին հետաքրքիր անուն ունի՝ «Աստվածների չաթ»։ Այստեղ ընդամենը 7 ՔՊ-ական է ներգրավված․ Նիկոլ Փաշինյանից բացի, մյուս 6 «աստվածներն» են Ալեն Սիմոնյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Սիմիդյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը: Բոլոր հարցերը նախ այստեղ են քննարկվում, հետո տեղափոխվում են վարչության չաթ, ապա՝ ՔՊ խոհանոց:
Ի դեպ, ՔՊ-ում իսկական 37 թիվն է, անխտիր գրաքննում են բոլորին, շատերին արգելված է լրագրողներին հարցազրույցներ տալը, հեռուստատաղավարներ գնալը՝ միայն հատուկենտ ընտրյալ քարոզիչները կարող են հանրության հետ շփվել: Մյուսներն ամեն հարցազրույցից հետո սկանդալների մեջ են ընկնում եւ իշխող թիմին քաշում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)