Ժուռնալիստների միություն. Ավտորիտարիզմի ճանապարհին իշխանություններին խանգարում են ԶԼՄ-ները
Հայաստանի իշխանությունները հաստատուն քայլերով մոտենում են ավտորիտարիզմին, եւ այդ ճանապարհին նրանց խանգարում են ԶԼՄ-ներն ու խոսքի ազատությունը։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները կանգ չեն առնելու, նրանք ամեն օր նոր նախագծեր են նախաձեռնում։ Սեյրանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը անցել է իշխանությունների վերահսկողության տակ, իսկ հիմա վերջինները փորձում են իրենց ենթարկեցնել ամբողջ դատական համակարգը։
«Մեզ՝ լրագրողներիս, մնում է միավորվել եւ խոսել մեր խնդիրների մասին։ Հասարակությունն ինքը պետք է պաշտպանի ԶԼՄ-ները, որոնց կհաջողվի կատարել իրենց գործառույթն ու ինչ-որ աստիճանով հանդես գալ իշխանության հակակշռի դերում»,- նշել է ՀԺՄ ղեկավարը։
ԶԼՄ-ների հանդեպ վերաբերմունքը հասարակությունում, նրա գնահատմամբ, փոքր-ինչ փոխվել է, չնայած այն բանին, որ իշխանություններն ու քաղաքացիական հասարակության մի հատվածը թիրախավորել է նրանց՝ դա փաստարկելով նրանով, թե, իբր, նրանք իշխանություններին խանգարում են աշխատել։
Սաթիկ Սեյրանյանը նշել է, որ բոլոր ժամանակներում իշխանությունները չեն սիրել ԶԼՄ-ներին, բայց այսօր զանգվածային լրատվամիջոցները հայտարարվել են դասային թշնամիներ։ «ԶԼՄ-ների համար, որոնք այսօր դարձել են ժողովրդավարության պաշտպաններ, շատ դժվար է աշխատել նման պայմաններում։ Լրագրողների հարցումներին կամ չեն պատասխանում, կամ անգամ ենթարկում են բռնության»,- ավելացրել է Սեյրանյանը։
Նրա կարծիքով՝ հասարակությունում լուրջ անվստահություն կա պետական կառույցների տարածած տեղեկատվության հանդեպ։ «Սա լուրջ մարտահրավեր է, քանի որ շատերը պետությունն ասոցիացնում են գործող իշխանությունների հետ։ 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի խորացած անվստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ հանգեցրել է պետության նկատմամբ վստահության լուրջ անկման։ Իշխանություններն ամեն օր ստել են մարդկանց, որոնք նոյեմբերի 10-ին վերադարձել են այլ իրականություն»,- փաստել է Սաթիկ Սեյրանյանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)