Բնական գազի թանկացումը մեծ հարված է հասցնելու մեր տնտեսության մրցունակությանը. Սուրեն Պարսյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները թանկանալու են: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝
Բնակչության համար կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ,
Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%-ով՝ դառնալով 233,9 դոլար,
Գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%` դառնալով 233,9 դոլար,
Խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանալու է 9,9 դոլարով կամ 3,9%-ով՝ դառնալով 265,81 դոլար։
Միակ «լավ» լուրը այն է, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը մնացել է նույն 100 դրամը։
Ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում բնական գազի սակագների բարձրացումը մեծ հարված է հասցնելու մեր տնտեսության մրցունակությանը և էլ ավելի է խորացնելու բնակչության սոցիալական խնդիրները։
Պետք է փաստել, որ հակառակ հրապարակային խոստումների՝ գործող իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի և արդեն ապրիլի 1-ից նաև բնական գազի սակագները։
Հաշվի առնելով սակագների աճը և համաշխարհային տնտեսական նոր ցնցումները՝ կենտրոնական բանկի և կառավարության տնտեսական կանխատեսումները անհրաժեշտ է վերանայել և նոր համալիր ծրագրեր մշակել, որը թույլ կտա դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով։



















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)