ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հավաքականի նկատմամբ
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը այսուհետեւ հանդես կգա «Ռուսաստանի ֆուտբոլային միության հավաքական» անվանումով, առանց դրոշի եւ հիմնի։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դատապարտել է Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումը Ուկրաինա եւ այս պատճառով կիրառել նախնական պատժամիջոցներ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ, որը տնային հանդիպումները պետք է անցկացնի չեզոք խաղադաշտում առանց հանդիսականների, հաղորդում է կազմակերպության կայքը։
ՖԻՖԱ-ն առաջիկա օրերին կշարունակի խորհրդակցությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ ՈւԵՖԱ-ի հետ Ռուսաստանի հավաքականի միջազգային մրցաշարերից հեռացնելու հարցով, եթե իրավիճակի լավացում չլինի։
Լեհաստանի հավաքականն արդեն հրաժարվել է խաղալ Ռուսաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում։ Չեխիայի եւ Շվեդիայի հավաքականները եւս հայտարարել են, որ չեն մասնակցի Ռուսաստանի հետ հնարավոր անցումային խաղին եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ