Դեմ են եղել միայն Հայաստանն ու Ռուսաստանը
Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հաղորդում է նաև, որ այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
Ինչպես տեղեկացնում է գերմանական DW-ն, այս որոշման մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան ՈՒկրաինայում որակելով անընդունելի։
«Իտալիան այդ միջոցն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անընդունելի ռազմական ագրեսիայի լույսի ներքո, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է»,- ընդգծել է իտալացի նախարարը։
DW-ի փոխանցմամբ, Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը, դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1996 թվականից։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանն արդեն ժամանակավորապես կորցրել է իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, սակայն այն հետագայում վերականգնվեց:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)