«Իմ այդ որոշումը չեմ վերանայելու, հանձնաժողով չեմ գնալու». Մովսես Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետ կվերցնի իր այն հայտարարությունը, թե չի գնալու քննիչ հանձնաժողով, քանի որ ասելիք չունի։
«Համոզված եմ՝ պարոն Հակոբյանն անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում ինքը հանրայնորեն պետք է պատասխանի այն հարցերին, որն իրեն պետք է տրվեր։ Այնպես չէ, որ դա լինելու է իր ներկայությամբ, պարոն Հակոբյանին կոչ եմ անում, որպեսզի նման հայտարարություններ չանի և որևէ պաշտոնյայի՝ անկախ իր նախկին զբաղեցրած պաշտոնից՝ լինի զորքերի հրամանատար թե այլ պաշտոնյա»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ 17-ին Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում գնալ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերի՝ հստակեցնելով, որ ասելիք չունի։
168.am–ը այսօր Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ իր որոշումը վերանայելո՞ւ է։
«Ես իմ այդ որոշումը չեմ վերանայելու, հանձնաժողով չեմ գնալու»,- կարճ պատասխանեց Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ պատրա՞ստ է հանրայնորեն պատասխանել այն հարցերին, որոնք իրեն պետք է տրվեն հանձնաժողովում, ինչպես հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Եթե հանրայնորեն իրենց տված հարցերը և իմ հանրայնորեն տված պատասխանները կօգնեն մեր երկրին, ապա կպատասխանեմ, եթե ոչ՝ ոչ»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)