ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել Արտակ Սարգսյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, որը, ըստ տեղեկությունների, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ազգականն է՝ հորաքրոջ որդին: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը: Նշենք՝ դեռ հունվարի 20-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին:
Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով դատարանը չի բավարարել միջնորդությունը: Եվ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, եւս մերժվեց: Ի դեպ, ըստ լուրերի՝ չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)