Ընդդիմադիր խմբակցության նախագիծը` ՔՊ-ի «տանը կռիվ է գցել»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է: «Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «տանը կռիվ է գցել»:
Խորհրդարանական մեծամասնությունն անցանկալի երկընտրանքի առջեւ է կանգնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ լինել ըննդիմության նախագծին: Մի կողմից հակահայ փաստաթղթի քննարկման ու այն դատապարտման խիստ կարեւոր հարց է դրված, մյուս կողմից՝ ընդդիմադիրների կողմից բերված նախագիծ է, որին կողմ քվեարկելու բարդույթ ունի ՔՊ-ն:
Կողմ քվեարկելը կշանակի համաձայնել ու ընդունել ընդդիմության առաջ քաշած օրակարգը, բայց այդ մտքի հետ չպատճառաբանված ամբիցիաներով առաջնորդվող իշխանավորները հաշտվել չեն կարողանում: Նիստը տապալել ու փաթեթը չքննարկել էլ չեն կարող, քանի որ հասարակությունը հերթական առիթը կունենա, թե իշխանությունը դեմ է Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականությունը դատապարտող նախագծին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)