ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու՝ սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն:
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ նրան վարչական պատասխանատվության և ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին:
Վարչական պատասխանատվության և վարչական վտարման ենթարկելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման ներածական մասում անձի տվյալները շարադրելիս դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ինչի պայմաններում առկա էր նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ:
Չնայած վտարման գործընթացի հետ ՀՀ դատախազության լիազորությունների որևէ առնչության բացակայության հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին: ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ՝ խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումը կայացրած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոփոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունը, և անձը վերադարձվել է Հայաստան:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)