Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն. Կարեն Վրթանեսյան

«Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք ու գլխավորությամբ հնարավոր կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտումներ անել։

«Դա նույնն է, որ մեղուները մեղրի դեմ հանձնաժողով ստեղծեն, ո՞նց կարող են մարդիկ, որոնք ամենից շատ են մեղադրվում պատերազմի աղետի, կորուստների համար, իրենք իրենց քննեն, աբսուրդ է սա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ընդդիմության մասնակցությունն այս հանձնաժողովում, անկախ արդյունքներից, կլեգիտիմացներ աշխատանքը, ըստ այդմ, հասկանալի է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել «այդ խեղկատակությանը»։

Նրա խոսքով՝ ընդդիմության մասնակցությամբ իշխանությունը հնարավորություն կստանա աշխատանքը ցույց տալու՝ ասելով, որ «տեսեք՝ ընդդիմությունն էլ էր ներկա»։

«Ցանկացած պահի ընդդիմությանը կարող են նույն այդ հանձնաժողովի աշխատանքներից՝ սադրելով լինի, թե գործողություններով, չեզոքացնել, մյուս կողմից, ես դեռ չեմ լսել որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է ընդդիմությունը մնար այդ հանձնաժողովում. մենք շատ լավ տեսնում ենք, որ Ազգային ժողովում ամեն կերպ խանգարում են ընդդիմությանը, հօգուտ Հայաստանի համախմբվելու որևէ գործողություն չկա. իշխանությունների համար մեկ խնդիրն ընդդիմության դեմ պայքարելն է, ոչ թե Հայաստանի համար աշխատելը», - ասաց Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ պատերազմի ավարտից հետո պետք է անկախ հանձնաժողով ստեղծեր ու այդ ձևով աշխատեր։

«Խոսքս անկախ ընդդիմության մասին է, ոչ թե իշխանության գրպանում ծվարած «ընդդդիմության»», - նշեց նա։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն։

«Ոչ միայն բանակի գրպանը կգցի մեղավորությունը, այլ՝ այդ պահին քաղաքական որ ուժին հարմար լինի, մենք դրա օրինակները տեսնում ենք, երբ ինչ-որ իշխանամերձ ֆեյքեր մարդկանց մեղադրում են դավաճանության համար։ Անշուշտ, հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական ճնշման գործիք իշխանության հակառակորդների դեմ», - ընդգծեց փորձագետը։

 Անհրաժեշտ է արդյոք հանձնաժողովում ներառել նաև Արցախից ներկայացուցիչների, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ իշխանությունն իր քայլերը լեգիտիմացնելու համար կփորձի ում հնարավոր է ներառել հանձնաժողովում։

«Ձեռքներին ճար լիներ՝ Իլհամ Ալիևին էլ կներառեին», - հավելեց ռազմական փորձագետը»։