Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Թուրքասիրության քարոզիչը՝ Երևանի հանրակրթական վարչության պե՞տ (լուսանկար)

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվելու Լիլիթ Մկրտչյանը: Նա «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն է, որը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել և ստորագրել մի ձեռնարկի տակ, որում Հայկական լեռնաշխարհն անվանվում է Արևելյան Անատոլիա:

Ուսումնական կրթական հաստատություններում նրա նշանակման լուրը արագ տարածվել ու մտահոգությունների տեղիք է տվել: Ասում են՝ թուրքասիրության քարոզ իրականացնող այս կինը պիտի նշանակվի հանրակրթական վարչության պետ, որպեսզի անցնցում իրագործի իր ծրագիրը:

Հիշեցնենք՝ 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, Արցախը հանձնած իշխանության սրտի՝ վերոնշյալ գծով արբանյակ, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»,«Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեր երեխաների դպրոցական առարկայական չափորոշիչները և ծրագրերն է մշակում, այլև «բարի թուրքի» կերպարի քարոզիչը վերապատրաստելու է նաև ուսուցիչներին: Այդ օրերին նա հայտարարել է, որ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, EduArmenia կրթական նախաձեռնությամբ, երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից որպես ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կառույց:

2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, նրա ընկերուհի՝ հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով, այժմ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ:

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները:

Դրանք որպես հակահայկական, հակազգային ձեռնարկներ որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):

Նշենք միայն երկու փաստ, որը հայտնի պատմաբանի կողմից համարվել է դավաճանություն.

1․ Մարիա Կարապետյանը (ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանն ու մի շարք թուրք հեղինակներ) 2017 թ. լույս տեսած «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» հայ-թուրքական համատեղ ձեռնարկում Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել են Անատոլիա (էջ 52):

2․ Նույն ձեռնարկում Մարիա Կարապետյանը (կրկին Լիլիթ Մկրտչյանի և թուրք հեղինակների հետ համատեղ) քննադատում է «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան քառօրյան հերոսացնող դրվագներ. «…Ազգային ազատագրման այս պատմությունը հագեցված է նաև միլիտարիզմի գաղափարախոսությամբ: Զարմանալի է այն արագությունը, որով դասագրքի բովանդակությունը կլանում է ռազմատենչ կոնտենտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016 թ. ապրիլյան սրացումից ընդամենը մի քանի ամսվա ընթացքում 2016-2017 թթ. ուսումնական տարվա 12-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը ներառում է երկու էջանոց պատմվածք՝ եզրակացնելով, որ «…Արցախյան պատերազմի այս նոր փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի և բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ անպարտելի է և պատրաստ է միշտ ինքնակազմակերպվելու, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և շարունակելու Արցախյան պատերազմի մեր հաղթարշավը»…» (էջ 55):

Ահա թե ով է Լիլիթ Մկրտչյանը և ինչի համար է նա (և ոչ միայն նա) հայտնվել ասպարեզում: