Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Ադրբեջանը տենդորեն զինվում է, իսկ Հայաստանում պարգևավճարներով են զբաղված. երկրների միջև ռազմական բալանսը խախտվել է ամենավտանգավոր ձևով.փորձագետ

Ադրբեջանը պատերազմից հետո տենդորեն զինվում է, իսկ Հայաստանում մարդիկ միայն պարգևավճարներ բաժանելով են զբաղված, նստած սպասում են՝ Ռուսաստանն ի՞նչ զենք կուղարկի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը;

Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ընդլայնել է իր ռազմական բյուջեն, ինչպես նաև այն երկրների քանակը, որտեղից սպառազինություն է ձեռք բերում, ընդ որում՝ պատերազմից հետո Ադրբեջանը ձեռք է բերել այնպիսի զինատեսակներ, որոնցից նախկինում չի ունեցել.

«Պատերազմի ընթացքում Հայաստանը կորցրել է իր սպառազինության մոտ 90%-ը, իսկ Ադրբեջանն ունեցել է ավելի քիչ կորուստներ, քանի որ հեռահար պատերազմ էր վարում՝ առանց անմիջական մարտի բռնվելով հայկական կողմի հետ: Ադրբեջանն անգամ պատերազմի օրերին է սպառազինություն ձեռք բերել, պատերազմից հետո՝ նույնպես, իսկ Հայաստանը պատերազմից հետո սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ ոչինչ չի արել », -նկատեց զրուցակիցը:

Վան Համբարձումյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը վաղուց խախտվել էր, իսկ 2018թ-ի ամռանից այդ բալանսը խախտվեց ամենավտանգավոր ձևով՝ հատելով կարմիր գիծը.

«Հայաստանում դա չնկատելու էին տալիս, ասում էին՝ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունի, որպեսզի հասարակությունը ոգևորվի, ուրախանա, բայց ակնհայտ էր , որ իրավիճակը կատաստրոֆիկ էր: Այս ամենն էլ հանգեցրեց 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությանը »,-ասաց Համբարձումյանը:

Վերջինիս խոսքով՝ մինչև 2018թ-ի ամռանը Ադրբեջանը չուներ օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր, ուներ միայն մարտավարական հրթիռային համակարգեր, մինչդեռ հայկական կողմն ուներ մարտավարական հրթիռային համակարգ, ինչը զսպիչ դեր էր խաղում Ադրբեջանի համար,իսկ արդեն 2018թ-ին այդ բալանսը խախտվեց, երբ Ադրբեջանը նույնպես ձեռք բերեց համազարկային կայանքներ.

«Մինչ այս կետային էր խախտված ռազմական բալանսը. 2018թ-ից արդեն կարմիր գիծը հատեց:Մինչև 2018թ-ը հայկական կողմն ուներ կետային առավելություն, դա օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգի՝ «Իսկանդերի » առկայությունն էր, իսկ 2018թ-ից արդեն Ադրբեջանը բացարձակ գերազանցող էր, պատերազմից հետո այս անջրպետն ու անդունդն ավելի խորացավ, իսկ հայկական զինված ուժերը մարտունակությունը կորցրեց»,-ասաց նա:

Ընդ որում՝ փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում փոխել է իր ռազմական մարտավարությունը և անցել է առցանց պատերազմի կոնցեպցիայի, որը թույլ է տալիս ավելի էֆեկտիվ, համահունչ կառավարում իրականացնել ադրբեջանական ռազմական բոլոր ստորաբաժանումներըւմ.

«Անգամ ՌԴ-ն է նոր-նոր սկսել քայլեր անել այս կոնցեպիցիային անցնելու համար, Չինաստանը չունի այս կոնցեպցիան , իսկ Ադրբեջանն արդեն սկսել է »,-ասաց նա:

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Թուրքիան մտադիր է «Բայրաքթարների» արտադրություն հիմնել նաեւ Ադրբեջանում։

Զրուցակցի հաղորդմամբ՝ Ադրբեջանը նաև իսրայելական լիցենզիայով արտադրում է տարբեր հետախուզական, հետախուզահարվածային և կամիկաձե տիպի ԱԹՍ-ներ:
Ռազմական փորձագետը նաև շեշտեց, որ Ադրբեջանը հավասարապես և՛ հարձակվողական և՛ պաշտպանվողական զենքեր է ձեռք բերում.

«Իրենց սպառազինության մեջ գերակշռողը հարձակվողականն է, քանի որ իրենց ստրատեգիան հարձակվողական մարտ մղելն է, բայց հավասարապես պաշտպանվողական էլ են ձեռք բերում, ոչ թե նրա համար, որ պատրաստվում են պաշտպանվել, այլ պարզ պատճառով՝ որպեսզի դու հարձակվես, պետք է ունենաս լավ պաշտպանություն, ՀՕՊ համակարգ: Դու պետք է քո օդը փակես, որպեսզի հակառակորդի վրա հարձակվես, պաշտպանողական էլ հարձակվողականի մի ճյուղն է»,-ասաց նա: