Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

«Հայաստանում սովահարությունից մարդիկ են մահանում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում, ինչո՞ւ այդ դեպքերի մասին չի բարձրաձայնվում». Թաթուլ Մանասերյան

«Արդեն որերոդ դեպքն է՝ Հայաստանում սովահարությունից մարդիկ են մահանում, ինչո՞ւ կամ ո՞ւմ հայեցողությամբ այդ դեպքերի մասին չի բարձրաձայնվում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, խոսելով երկրում նկատվող ահագնացող գնաճի մասին և հավելում, - ամենավերջին պաշտոնական տվյալներով՝ 2021 թվականին երկրում աղքատության վերին շեմը գրանցել է 48-52 տոկոս ցուցանիշ, հանրապետության որոշ մարզերում այս թիվը նույնիսկ տատանվում է։ Ավելորդ է ասել, թե ինչի մասին է խոսում այս վիճակագրությունը»,- ասում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում ապրանքներն և ծառայությունները միջինում թանկացել էին 7.2%-ով։ Ըստ խոշորացված ապրանքախմբերի, գնաճով առաջատարը՝ սնունդն էր։ Քաղաքացիները դժգոհում են, որ գումարը չի բավականացնում ծախսերին, Կառավարությունն ու Կենտրոնական Բանկն էլ պնդում են, թե բարձր գնաճը դրսից է «ներթափանցել»։ Արդեն 2022-ին ահագնացող գնաճի տեմպերը քաղաքացիներին ստիպում են վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը, պարտադրված գնել անորակ ապրանքը։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գնաճի պատճառների մասին խոսելիս առանձնացնում է տնտեսական մի քանի հանգամանք. «Մեր ազգաբնակչության համար առավել նկատելի է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որովհետև գնաճ, ընդհանուր առմամբ, առկա է բացառապես բոլոր ոլորտներում, սակայն, մարդկանց մոտ առավել ցավալի կերպով ընկալվում է, հատկապես, սննդի թանկացման իրողությունը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների և, առհասարակ, բոլոր ապրանքների գներն, առաջին հերթին ձևավորվում են համաշխարհային շուկայում։ Իսկ ինչո՞ւ է հենց մեր երկրում դժգոհությունն այսքան մեծ, որովհետև, ինչպես արդեն ասացի՝ մենք աղքատության բարձր մակարդակի վրա գտնվող երկիր ենք։ Այսինքն, գրանցվող գնաճին զուգահեռ, մարդկանց եկամուտները ոչ թե աճում, այլ նվազում են այս երկրում։ Արդյունքում, սա կարող է նաև հասունացող սոցիալական բունտի պատճառ դառնալ երկրի ներսում։ Հետևաբար, որպես պետություն, այսպիսի իրավիճակում մենք պետք է ծայրաստիճան զգոնություն ցուցաբերենք, որովհետև,երբ որևէ երկրի ներում նման ծավալների գնաճ է գրանցվում և մարդիկ հանապազօրյա հացի խնդիր ունեն, պետությունը կարող է կանգնել անհաղթահարելի խնդիրների առաջ»։

Հարցին՝ կարո՞ղ էր արդյոք Հայաստանում վերջին գնաճն ավելի մեղմ ցուցանիշներ գրանցել, Թաթուլ Մանասերյանը պատասխանում է՝ անկասկած այո, բայց դա տեղի չի ունենում մի քանի պատճառներով.«Արդյո՞ք մեզ մոտ կախվածությունն արտաքին շուկայից բացարձակ բնույթ է կրում և դա անխուսափելի՞ է։ Որպեսզի այս հարցին կարողանանք պատասխանել, համապատասխան ուսումնասիրություններ պետք է կատարել։ Մեր գիտական խումբն արել է այդ լայնածավալ աշխատանքը և արդյունքում պարզվել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից 10 -ից՝ առնվազն 7-ի պարագայում գերազանցապես կամ լրիվ ինքնաբավ կարող ենք լինել, այդ թվում՝ հաց – հացամթերքը, կաթ – կաթնամթերքը, ձեթը, շաքարավազը և այլն։ Մինչդեռ հենց այս մթերքներ են, որ տեղական շուկայում գնաճ են արձանագրել, այն էլ՝ երկնիշ գնաճ», - նկատում է տնտեսագետը։

Թե ի՞նչը կարող է լինել սրա պատճառը, Թաթուլ Մանասերյանը պարզաբանում է՝ խնդիրը տնտեսության կառավարման ոլորտում է. «Որևէ մեկին անվանարկելու միտում կամ ցանկություն չունեմ, բայց գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Երբ տնտեսությունից հեռու անձնավորությունն իր քիթը մտցնում է դրա մեջ և նշանակվում է երկրի գլխավոր տնտեսագետ, ի՞նչ սպասենք այսպիսի նախարարից։ Մարդը տարրական, էլեմենտար տնտեսագիտական գիտելիքներ չունի։ Տնտեսությունն այս օրը գցելուց հետո, այդ մարդուն այլ բան չի մնում, քան արտառոց հայտարարություններ անել, իսկ արդյունքն այն է, որ Հայաստանում սովամահության դեպքեր են արձանագրվում, ինչպես արդեն ասեցի։ Սովահարությունից և սովից մարդիկ են մահանում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում»,- նշում է տնտեսագետը։