Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Այս իշխանությունը մահաբեր է. 2020 թվականին Հայաստանում 10 հազարով ավելացել է մահերի թիվը

44-օրյա պատերազմի զոհերի տարբեր թվեր են շրջանառում և՛ պաշտոնյաների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների, և լրագրողների մեջբերումներում։ Բնականաբար, այստեղ մեղքը նախևառաջ իշխանություններինն է, քանի որ առայսօր զոհերի, անհայտ կորածների և ռազմագերիների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա, չի տրվում։ Ի՞նչն է պատճառը։ Չե՞ն ցանկանում հստակ ասել, թե՞ իշխանություններին հատկանշական՝ փնթիության, ոչ պրոֆեսիոնալիզմի և անկարողության հետ գործ ունենք։ Նախօրեին էլ, խորհրդարանականների հարցուպատասխանի ընթացքում վարչապետը 44-օրյա պատերազմի զոհերին վերաբերյալ նոր տվյալ հրապարակեց։ Այն է՝ «2020 թվականի 44- օրյա պատերազմի հետեւանքով ունենք 3812 զոհ, 217 անհետ կորած։ Զոհերից 3736-ը զինծառայող է, 76-ը՝ քաղաքացիական անձ։ Այս պահի դրությամբ 217 մարդու գտնվելու վայրը անհայտ է, որոնցից 196-ը զինծառայող է, իսկ 21-ը քաղաքացիական անձ»։

Ի դեպ, Փաշինյանը անդրադարձավ նաև վերջին պատերազմի զոհերի՝ ընդդիմադիրների կողմից նշվող՝ 5000 -7000 թվերին, նշելով՝ «Տվյալ ունեն՝ թող հրապարակեն»։ Սակայն իշխանությունները խուսափում են հրապարակել մեր զոհերի անունները, ինչը հնարավորություն կտա նույնականացնել տվյալները։

Ի վերջո, ցանկացած լրատվամիջոց իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար կարող է «թարս կողմից գալ, բացառելու սկզբունքն օգտագործել» և այլն։ Օրինակ, կարելի է վիճակագրական տվյալների օգնությամբ պարզել 2020 թվականի բոլոր մահերը, առնվազն՝ գնահատել համավարակից, չարորակ նորագոյացություններից մահածացների թվերը, համեմատել նախորդ երկու տարիների մահերի հետ և կողմնորոշիչ պատկեր ունենալ։

Տեսեք՝ Ոռուցքաբանության ազգային ինստիտուտի՝ «Փաստինֆո»-ին՝ տրամադրած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մահացությունը Հայաստանում 2018թվականին՝ 25751, 2019-ին՝ 26186, 2020-ին՝ 36170 է եղել։ Այսինքն, 2020 թվականին 10000-ով ավելի է եղել մահացությունների թիվը, քան՝ նախորդ տարիներին։ Ավելի կոնկրետ՝ 2019-ին՝ 9984-ով ավելի, քան՝ 2020-ին, իսկ 2018-ին՝ 10419-ով ավելի՝ քան՝ 2020-ին։

Ընդ որում, երբ դիտարկում ենք 2018-2020՝ երեք տարիների ընթացքում ստացիոնար բուժում ստացածների թիվը, այդ տարիներին տարբեր հիվանդություններով վիրահատվածների թվերը, ներառյալ՝ չարորակ, քիմիաթերապիա և ճառագայթային բուժում ստացած հիվանդների թվերը, առանձնապես մեծ տարբերություններ չենք տեսնում։ Ավելին, դարի հիվանդության՝ քաղցկեղի կամ՝ չարորակ նորագոյացությունների համատեքստում մահացությունների համեմատականը երեք տարիների կտրվածքով էական տարբերություն չի ցուցանում, ավելին, 2020 թվականին տոկոսային առումով այն ավելի քիչ է եղել։

Բնականաբար, համեմատությունը թերի կլիներ, եթե հաշվի չառնեինք քովիդից մահվան վիճակագրությունը 2020 թվականին, այսինքն՝ աղետալի պատերազմի տարվա ընթացքում։

2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, համավարակից մահացել է 2864 մարդ։ Սրանով, ըստ էության, ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն ամփոփում էր 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների, բուժվածների և մահերի թվերը և 2864-ը մահացածների թիվն էր։ Այսինքն, 2020 թվականին կորոնավիրուսային մահացությունը մոտ 2800 մարդ է եղել։

Եթե չարորակ նորագոյացությունները չեն ավելացել, համավարակի թվերն էլ հայտնի են, հապա որն է եղել 7200 մարդու մահվան պատճառը։ Պատերազմո՞վ։ Անշուշտ։

Նախօրեին Փաշինյանը խոսելով պատերազմի զոհերից, «3812 զոհ, 217 անհետ կորած» տվյալը հրապարակեց։ 2020 թվականի դեկտեմբերին անհամեմատ ավելի քիչ թիվ էր նշվում ։

Ներողություն ենք հայցում բոլոր մեր նահատակված հերոսների հարազատներից նման գումարում-հանում անելու համար, սակայն ակներեւ է, որ իշխանությունների հրապարակած թվերը չեն համընկնում իրար։ Փաստն այն է, որ 2020 թվականին ունեցել ենք շուրջ 10 հազար մահացության աճ։ Եւ ուղղակի պահանջում ենք պատկան մարմիններից բացատրել, թե ինչով է պայմանավորված այս աճը,ինչն է դարձել մեր քաղաքացիների մահվան պատճառ։

Իհարկե, ամենահեշտ տարբերակը կլիներ, ասել, որ իշխանությունը թաքցվում է զոհվածների թվերը, իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ այն շատ ավելին է, քան ասվում է։ Բայց չասենք այդպես։ ՈՒրեմն, ի՞նչ՝ հոգու ցավի՞ց ենք ավելի շատ մեռնում, սրտմաշուկ կյանքի՞ց, արժանապատվության և հավատի, սիրո պակասի՞ց, օդում կանգնած՝ ատելության վիրուսի՞ց գուցե, շարունակական առճակատումների՞ց, հայրենիքի կորստյան տագնապի՞ց․․․ Փաստն այն է, որ մահերը տագնապեցնող են, շատացել են, հայերը մոմի պես վառվում ու հալվում են, մեռնում են։

Այս իշխանությունը մահաբեր է՝ օրեցօր ահագնացող մահերի պատճառ։ Պատերազմի զոհերն էլ, զոհերի թվերն էլ, մարդկային մահերն էլ նույն պատճառահետևանքային կապերով են բացատրվում։ Մահաբեր իշխանության հեռացումը այլընտրանք չունի։

pastinfo.am